Posted in Նախագծեր 2014-2016, Uncategorized

Կարդում ենք Չարենց նախագիծ

Նախագծի մասնակիցներ`  5-րդ դասարանի սովորողներ

Ժամնետներ՝ Մարտի    13:

Նպատակը՝ Ծանոթանալ Չարենցի կյանքին և ստեղծագործություններին, զարգացնել սովորողների գրական ճաշակը:

Նախագծի նկարագրությունը՝ սովորողների հետ զբոսանք չարենցի քաղաքում, չարենցյան ընթերցումներ, հարցազրույցներ համաքաղաքացիներից, այցելություն Չարենցի տուն-թանգարան, մասնակցություն չարենցին նվիրված միջոցառումներին:

Չարենցյան մեդիափաթեթ

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 4 գոյական:
  • Գրեք՝ ինչի մասին է բանաստեղծոթյունը:
  • Բանաստեղծությունը մտքում, տասն անգամ դանդաղ կարդացեք և գրեք, թե ինչ եք զգում:
  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ…

***

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Քայլերը:

***

Քույր, գուցե՜ չընկանք…
Գուցե մեկը,- ո՞վ-
Երազել է մեզ
Անլույս գիշերով…
Թվում էր հոգուս,
Թե երկուսս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք- երեք…
Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան-
Փնտրելով կորած
Ուղիները Տան:
Կամուրջներ չկան:
Իսկ գետը- վարար:
-Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար…

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Իրիկուն է, քո՛ւյր, – աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, – աչքերդ փակի՛ր:
Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր:
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՛ւյր, – աչքերդ փակի՜ր…

***

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

***

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Սովորողները համացանցում տեղեկություններ են գտնում Չարենցի մասին և պատրաստում են մեդիանյութեր, որոնք դասարանում ներկայացնում են իրենց ընկերներին, սովորում են Չարենցի բանաստեղծությունները, դրանք դասարանում արտասանում և քննարկում, միասին դիտում ենք Չարենցի մասին պատմող հիշողություններ:

Մարտի 12-ին ուսումնական քայլերթ դեպի Չարենցին նվիրված արձանը: Ճանապարհին համաքաղաքացիների հետ կարդում են Չարենց:

Արդյունքներ

2017-2018

«Ինչքան որ հուր կա իմ սրտում», «Ինչ որ լավ է, վառվում է ու վառում»- Էլեն Պետրոսյան, Աշոտ Զոզանյան, Գոհար Բարսեղյան, Իրինա Գյուրջինյան, Մանե Հովհաննիսյան, Գայանե Բալաբանյան, Արտյոմ Զաքարյան, Ռաֆայել Բալասյան, Ալեքս Բալասյան,

Չարենցի քաղաքում Չարենցի հետՄարկը պատմում է օրվա մասին

«Լուսամփոփի պես աղջիկ»- մեկնաբանում են սովորողները. Արարատ Ոսկանյան, Մարկ Հովհաննիսյան, Տիգարն Գրիգորյան,

«Իրիկուն է քույր…». կարդում և մեկնաբանում են սովորողները՝ Անդրանիկ Չիլոյան, Արարատ Ոսկանյան, Տիգրան Գրիգորյան, Արման Գևորգյան, Գոռ Մնացականյան, Մարկ Հովհաննիսյան,

Սովորողները՝ իրենց ընտրած բանաստեղծության մասին՝ Անդրանիկ Մարգարյան, Նանե Ժամհարյան, Տիգրան Գրիգորյան, Մարիա Ազնաուրյան,

Հարավից Արևմուտք՝ Չարենցի հետ

2016-2017 ուստարի `

2015-2016 ուստարի 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s