Posted in Ուսումնական ճամբար 2014-2016, Uncategorized

Ամառային ճամբարի լուսաբանում

Օր առաջինWP_20170814_006

Օգոստոսյան շոգ երկուշաբթին սկսեցի հարավային դպրոցի ճամբարականների հետ: Առավոտյան ճամբարականներին ընդունելուց և ընդհանուր պարապունք անելուց հետո անցանք դպրոցի ու բակի բույսերի խնամքին: Շշերով, ցնցուղով ջրեցինք ծաղիկները, կեր և ջուր տվեցինք արջուկին: Բակում քանի դեռ շոգ չէր հեծանիվ վարեցինք, հետո լողացինք և ընդմիջում անելուց հետո անցանք խաղերին: Չմոռացանք նաև մեր Արջուկին ջրեցինք նրա տարածքն ու մի քիչ էլ նրան, որ հովանա: Օրն ավարտեցինք մաթեմատիկական ու ակտիվացնող խաղերով:

Օր երկրորդ

Ճամբարային երկրորդ օրը նշանավորվեց կավագործական աշխատանքներով: Հյուսիսային դպրոցում ճամբարականների հետ պատրաստեցինք կավե ծաղկաման, սովորեցինք, թե ինչպես են կավի սոսինձը պատրաստում:

Օր երրորդ

Օգոստոսի 16-ի մեր ջամբարային օրը սկսեցինք բակի մաքրությամբ: Նախորդ օրվա քամին բակում շատ աղբ էր կուտակել, որն անհրաժեշտ էր մաքրել: Դրան հաջորդեց սենյակային բույսերի խնամքը և ապա ճամբարային սովորական առօրյան՝ հեծանիվ, նախաճաշ, լող: Օրն առանձնահատուկ դարձավ տեխնոլոգիական մեր աշխատանքով: Լողափից ընտրեցինք ողորկ ու հետաքրքիր ձև ունեցող քարեր:

WP_20170816_024

Սովորողները քարեր ընտրելիս առաջնորդվում էին այն սկզբունքով, որ քարը նման լինի այս կամ այն կենդանուն:

Արդյունքում ստացանք հետաքրքիր կերպարներ: Մինչև ճաշը լողացինք, լողափին խաղացինք, իսկ ճաշից հետո մի քիչ Արջուկին սիրեցինք ու վերջում էլ մարզասրահում մարզվեցինք:

Օր չորրորդ

Ամառային այս օրվա ամենաուշագրավ հատկանիշը, անխոս, զովությունն էր, հաճելի ու մեղմ անձրևը, ու ամպամած երկինքը: Ջոկատում սովորական առօրյայից հետո ճամբարականների հետ քննարկման արդյունքում պարզեցինք, որ շատ են ցանկանում գնալ կավագործության և շարունակել իրենց կիսատ աշխատանքները: Այս անգամ Հյուսիսային դպրոց մեր ուղևորությունը նշանավորվեց նրանով, որ գնալ, գլու ճանապարներն էլ անցանք ոտքով: Քանի որ ճամբարականների մեջ գերակշռողը այլ դպրոցի սովորողներն են, նրանց համար բացահայտում էր Հարավային դպրոցից Մայր դպրոց գնացող հեծանվաուղին: Ճանապարհն անցանք զրույցներով, մրցումներով, վազքով, արագ քայլքով, ցայտաղբյուրներն ու բերքատու ծառերը հաշվելով:WP_20170817_002.jpg

Օր հինգերորդ

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s