Posted in Լրացուցիչ կրթություն 17-18

5-րդ դասարան

Մայիսի 25

Ավ. Իսահակյանի «Ռավեննայում»:բանաստեղծությունը սովորել անգիր:

Մայիսի 24

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքը (ընթերցարան 288) կարդալ մինչև վերջ, պատրաստ լինել դասարանում դա քննարկելուն:

Մայիսի 23

Շարունակել կարդալ Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքը մինչև 294 էջը և պատրաստ լինել այդ հատվածի վերաբերյալ պատասխանել հարցերին:

Մայիսի 22

Դասարանում կարդացած հատվածը մեկ անգամ ևս ուշադիր ընթերցել և պատասխանել հարցերին՝

  • Հովտի կաղնին ինչո՞ւ էր շնորհակալ լինում ժայռին:
  • Քուռակն ինչի՞ց սարսափեց և ինչո՞ւ:
  • Նկարագրեք քուռակին:
  • Քուռակի տերերն ինչո՞ւ չգիտեին, թե ինչպիսինե ն նրա աչքերը:
  • Ինչո՞ւ պառավ ձին էր կարողանում հանգիստ արածել:

Մայիսի 21

Լեզվական աշխատանք՝ 399, 400:

Մայիսի 18

Դասարանում սկսած առաջադրանքները՝  396-398, ավարտել:

Մայիսի 16

Ղ. Աղայանի «Մանուկ-Խանը» (ընթերցարանի 29 էջ)ստեղծագործության առաջադրանքներ բաժնից 2, 4, 8:

Մայիսի 15

Կարդալ Ղ. Աղայանի «Մանուկ-Խանը» (ընթերցարանի 29 էջ) ստեղծագործությունը, մտածել դրա վերաբերյալ և պատրաստ լինել հաջորդ օրվա բանավեճին:

Մայիսի 14

Ղ. Աղայանի «Զանգի-Զրանգի» հեքիաթը սկզբից մինչև վերջ կարողանալ պատմել:

Մայիսի 11

Ղ. Աղայնի «Զանգի-Զրանգի» հեքիաթի 4-5րդ հատվածների առաջադրանքները կատարել:

Մայիսի 10

Շատ ուշադիր կարդալ Ղ. Աղայնի «Զանգի-Զրանգի» հեքիաթի  1-3-րդ մասերը կատարել առաջադրանքները:

Մայիսի 7

Ղ. Աղայանի «Տորք-Անգեղ» բանաստեղծությունը սովորել անգիր:

Մայիսի 5

«Խիզախը կամ աներկյուղը» հեքիաթի համար շարունակություն մտածել:

Մայիսի 4

Լեզվական աշխատանք. առաջադրանք 381, 382:

Մայիսի 3

Լեզվական աշխատանք. առաջադրանք 379, 380:

Մայիսի 2

Կարդալ Ղ. Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը, բլոգում պատասխանել հետևյալ հարցերին՝

Թվարկեք հեքիաթի հերոսներին

Ո՞վ էր հեքիաթի գլխավոր հերոսը, բնութագրեք նրան, հիմնավորեք ձեր խոսքը հեքիաթի հատվածներով

Ի՞նչ սովորեցիք այս հեքիաթից

Հականիշների միջոցով ամեմատեք վաճառականին և նրա աշակերտին:

Ապրիլի 26

հեքիաթի միջից դուրս գրել բոլոր անծանոթ բառերը, դրանք սովորել և պատրաստվել, որ հաջորդ օչը ձեր դասընկերներին հարցնեք: Այն մարդը, ով կկարողանա ասել 3 բառ, որի բացատրությունը չի գտնի հարցվողը, 9 միավոր կստանա:

Ապրիլի 25

Կարդալ Ղ. Աղայանի «Հնարագետ ջուլհակը» և պատրաստվել քննարկման:

Ապրիլի 20

Անգիր սովորել «Անուշ» պոեմի վերջին հատվածը

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։

Ապրիլի 19

Պատկերացրեք, որ Մոսին ու Սարոն հանդիպում են իրար, ինչի՞ մասին կխոսեն: Գրեք նրանց երկխոսությունը, չմոռանաք, թե ինչպես են կետադրվում ուրիշի ուղղակի խոսքով նախադասությունները: Գրածը հրապարակեք բլոգում և հղումն ուղարկեք:

Ապրիլի 18

Համբարձման հետևյալ վիճակները սովորել անգիր՝

— Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։
— Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։

— Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։

Ապրիլի 17

Հատվածն անգիր սովորել՝

Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում էր մոլոր,
Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս,
Երգեր էր ասում ու ման էր գալիս։

Ապրիլի 16

Մինչև հիմա սովորած բոլոր հատվածները շատ լավ կրկնել, պատրաստ լինել դրանք հերթով արտասանելուն:

Ապրիլի 13

Հատվածը սովորել անգիր

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

Ապրիլի 12

Հետևյալ հատվածները սովորել անգիր

-Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։


Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Ապրիլի 11

Յուրաքանչյուր խում անգիր սովորում է իր խոսքերը

Աղջիկների խոսքեր
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

Տղաների խոսքեր
— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…

Ապրիլի 10

Պոեմի հետևյալ հատվածը սովորել անգիր

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

Ապրիլի 9

«Հնարագետ ջուլհակը» հեքիաթից ընտրել ձեզ դուր եկած հատվածը և պատրաստվել, որ դասընկերների համար ընթերցեք: Բլոգում հրապարակել ձեզ դուր եկած հավածը և գրել, թե ինչու եք հավանել դա:

Մարտի 19

Դասարանում սկսած աշխատանքն ավարտել, հրապարակել բլոգում:

Մարտի 17

Կարդում ենք Չարենց: Անգիր սովորել«Իրիկուն է, քույր, աչքերդ փակիր» բանաստեղծությունը, ձայնագրվել, փորձել մեկնաբանել, թե ինչի մասին է դա: Բլոգի հղումն ուղարկել ինձ:

Մարտի 16

Հ. Թումանյանի «Անգին քարը» հեքիաթը սովորել մանրամասն պատմել:

Մարտի 15

Կարդալ Հ. Թումանյանի «Անգին քարը» (ընթերցարանի 140 էջ) հեքիաթը, պատրաստ լինել քննարկման (ունենալ հետաքրքիր հարցեր, կարողանալ ներկայացնել, թե ինչի մասին էր ստեղծագործությունը):

Մարտի 14

Դասարանում կիսատ մնացած աշխատանքն ավարտել, հրապարակել բլոգում:

Մարտի 13

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով,  թեմա՝ լրացումներ, առաջադրանքներ 329, 330:

Մարտի 12

Կարդում ենք Չարենց նախապատրաստվում ենք Չարենցի ծննդյան քայլերթին:

Մարտի 7

  • Կարդում ենք Չարենց:  Չարենցի բանաստեղծություններից կրկնել այն բոլոր բանաստեղծությունները, որոնք միասին սովորել ենք, որովհետև մարտի 13-ին Չարենցի ծննդյան օրը գնալու ենք արձանի մոտ՝ կարդալու:
  • Ձոն մայրիկներին. ընտրեք այս ուղղություններից մեկը և մայրիկի համար անկնկալ պատրաստեք (լավագույն աշխատանքների համար հնարաորություն ունեք 10 միավոր ստանալ):
  1. Գովք մայրիկին՝ ներկայացրեք ձեր մայրիկի արտաքին և ներքին դրական կողմերը, գեղեցիկ ու հետաքրքիր ձևով գովաբանեք նրան
  2. Մայրիկի լուսանկարները՝ մանկությունից մինչև հասուն տարիք  հրապարակեք ձեր բլոգում և ամեն լուսանկարի տակ մի հետաքրքիր կամ ծիծաղելի մեկնաբանություն դրեք
  3. Մայրիկից գաղտնի տեսագրեք հայրիկի կամ տան մյուս անդամների բարեմաղթանքները և ֆիլմ պատրաստեք, չմոռանաք՝ ինքներդ ձեզ:
  4. Հայրիկի կամ տնեցիներից մեկի օգնությամբ մայրիկից գաղտնի մի որևէ աղցան, տորթ, հյութ կամ նման մի բան պատրաստեք և նվերի պատրաստման և հանձնման ընթացքը տեսագրեք, բլոգում հրապարակեք:

Մարտի 6

Հեքիաթի մինչև այս նախադասությունը «Էս նազարս մնում է դռանը» վերաշարադրել որևէ բարբառով (օգնության խնդրանքով դիմել տատիկ-պապիկներին, ծնողներին, կարելի է նաև՝ այլ բարեկամների): Շարադրանքը հրապարակել բլոգում:

Մարտի 5

Հ. Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթը կարդալ, սովորել մանրամասն պատմել:

Մարտի 2

Հ. Թումանյան «Շունն ու Կատուն» սովորել անգիր (ամբողջը սովորողները 10 միավոր կստանան):
Մարտի 1

Հ. Թումանյանի «Տերևաթափ»«Ծաղիկները» բանաստեղծություններից մեկը ձայնագրվել, հրապարակել բլոգում և գրել, թե ինչի մասին էր բանաստեղծությունը ու ինչու դա ընտրեցիք, որպեսզի ձայնագրվեք:

Փետրվարի 28

Կրկնել Հ. Թումանյանի «Տերևաթափ»«Ծաղիկները» բանաստեղծությունները:

Փետրվարի 27

Հ. Թումանյանի «Գելը» պատմվածքի, առաջադրանքներ բաժնից 1, 2, 5:

Փետրվարի 26

Կարդալ Հ. Թումանյանի «Գելը» (ընթերցարան էջ 73) պատմվածքը, պատրաստել հինգ հետաքրքիր հարց, որպեսզի ձեր ընկերներին տաք, ինքներդ պատրաստ եղեք ընկերների տված հարցերին պատասխանել:
Փետրվարի 23

Կրկնել հետևյալ բանաստեղծությունները՝ «սասունցի Դավիթ» պոեմի վերջին հատվածը «Դարձեք եկած ճանապարհով» տողից սկսած«Պատրանք» և «Համերգ» (առաջին քառատողը  մեկ անգամ պետք է ասել. այստեղ սխալ է գրված):

Փետրվարի 22

Հ. Թումանյանի «Արջաորս»(ընթերցարան էջ 52) պատմվածքը սովորել մանրամասն պատմել:

Փետրվարի 21

Կարդալ Հ. Թումանյանի «Արջաորս»(ընթերցարան էջ 52) պատմվածքը, դուրս գրել պատմվածքի ամենալարված ու ամենահետաքրքիր հատվածները:

Փետրվարի 20

Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» (ընթերցարան էջ 37) բանաստեղծությունը սովորել անգիր ու արձակ պատմել բլոգում:

Փետրվարի 19

Դասարանում կիսատ մնացած աշխատանքն ավարտել, ինձ ուղարկել:

Լրացուցիչ առաջադրանք՝ հանգստյան օրերին սովորած բանաստեղծությունը ձայնագրել, հրապարակել բլոգում:

Փետրվարի 16

Անգիր սովորել Վ. Տերյանի «Աշնան մեղեդին» բանաստեղծությունը:

Փետրվարի 15

Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» (ընթերցարան 5-րդ էջ) կարդա և կարողանալ մանրամասն պատմել:

 Փետրվարի 14

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի առաջին և երկրորդ հատվածները կրկնել և անգիր իմանալ:

Փետրվարի 13

Վ. Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծության վերաբերյալ առաջադրանքների կատարում (պատասխանները բանաստեղծության հետ հրապարակել բլոգում, բանաստեղծության համար նկար նկարել)՝

  • Բանաստեղծությունն ինչ գույն ունի, ինչ համ ունի
  • Ինչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս
  • հեղինակը իր կյանքի ո՞ր շրջանի մասին է խոսում
  • Ո՞վ է իլիկ մանողը, ո՞ր տողերից իմացար
  • ինչ կարող ես պատմել քո տատրիկ մասին:

Լրացուցիչ առաջադրանք՝ Վ. Տերյանից ընտրել որևէ բանաստեղծություն և անգիր սովորել:

Փետրվարի 12

Վ. Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունն անգիր սովորել:

Փետրվարի 9

Մասնակցել մայրենիի ֆլեշմոբին:

Շատ ուշադիր կարդալ Հ. Թումանյանի «Եղջերուն» (ընթերցարան 37-րդ էջ):
Աջադրանքներ բաժնից կատարել 2 և 6:

Փետրվարի 8

Հ. Թումանյանի «Եղջերուն» (ընթերցարան 37-րդ էջ) պատմվածքի աաջադրանքներ բաժնից 2, 6:

Փետրվարի 7

Լեզվական աշխատանք Գործնական քերականության գրքով, առաջադրանք  274, 277:

Փետրվարի 6

Ուշադիր կարդալ «Տեղեկություններ Բարեկենդան տոնի մասին» նյութը, կարողանալ պատմել, հարցերին պատասխանել և նյութի հետ հրապարակել բլոգում:

Փետրվարի 5

Անգիր սովորել Վ. Տերյանի «Սենտիմենտալ երգ» բանաստեղծությունը:

Փետրվարի 2

Շատ ուշադիր կարդալ Հ. Թումանյանի «Ադամյանի օրերից» (ընթերցարան էջ 249) հուշագրությունը, սովորել մանրամասն պատմել:

Փետրվարի 1

Հ. Թումանյանի Ինքնակենսագրության առաջադրանքներ բաժնից 6 և 7 (7-րդը հրապարակել բլոգում):

Հունվարի 31

Հ. Թումանյանի «Ինքնակենսագրություն» (ընթերցարան 161 էջ) սովորել շատ մանրամասն պատմել:

Հունվարի 30 

Համացանցից դուրս գրել Հ. Թումանյանի կենսագրության հետաքրքիր փաստեր և մանրամասներ, դրանք հրապարակել բլոգում և սովորել պատմել, որ դադարանում ներկայացնեք:

Հունվարի 29

Վ. Տերյանի «Անջատման երգ» բանաստեղծությունը սովորել անգիր:

Դեկտեմբերի 21

Լեզվական աշխատանք՝ գործնական քերականության գրքով.թեմա՝ ածական, առաջադրանքներ 224, 225, 227, հաջորդող տեքստը կարդալ, սովորել պատմել:

Դեկտեմբեի 19

Կարդալ «Եղևնին» հեքիաթը և բլոգում գրել, թե ինչ հասկացաք՝ հեքիաթը կարդալով:

Դեկտեմբերի 18

Լեզվական առաջադրանքներ քործնականք երակաության գրքով՝ 217, 219, 221, 224

Դեկտեմբերի 14

«Սասնա ծռեր» էպոսի Դավթի ու Մելիքի կռիվը հատվածը կարդալ ամբողջությամբ, կարողանալ մանրամասն պատմել:

Դեկտեմբերի 13

Ամանորյա հեքիաթներ նախագծից կարդալ Պաուլո Կոելյոյի  «Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» և կարծիք գրել կարդացածի վերաբերյալ:

Դեկտեմբերի 12

Կարդալ «Սասնա ծռեր» էպոսի 4-րդ մասը և կատարել առաջադրանքները:

Դեկտեմբերի 11

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով. թեմա՝ գոյականի հոլովում, առաջադրանքներ՝ 196-201:

Դեկտեմբերի 8

Հորինել ամանորյա հեքիաթ, դրա համար նկար նկարել և տեղադրել բլոգում:

Դեկտեմբերի 7

Ամանորյա հեքիաթներ նախագծից կարդալ Պաուլո Կոելյոյի  «Սուրբ ծննդյան հեքիաթ»-ը և գրել, թե ինչի մասին էր հեքիաթի մեջ պատմվում:

Դեկտեմբերի 6

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով. թեմա՝ գոյականի հոլովում, առաջադրանքներ՝ 198, 199:

Դեկտեմբերի 5

«Սասնա ծռեր» էպոսի 1-3-րդ հատվածները, Երբ Դավիթը  հասնում է Սասուն կարողանալ մանրամասն պատմել:

Դեկտեմբերի 4

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով. թեման՝ գոյականի թիվը, առաջադրանքներ 192-194

Նոյեմբերի 30

«Սասնա ծռեր» էպոսի առաջադրանքներից կատարել 7-րդ առաջադրանքից մինչև վերջ: Ամանորյա հեքիաթներ նախագծից կարդալ Ամանորյա հրաշք պատմվածքը:

Նոյեմբերի 29

14-րդ հատվածին հաջորդող հարցեր և առաջադրանքներ բաժնից կատարել 1-6-րդ առաջադրանքները:

Նոյեմբերի 28

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով. թեման՝ բայ, առաջադրանք՝ 165-166, թեման՝ գոյական, առաջադրանքներ 176-178:

Նոյեմբերի 27

Երկու աշխատանքներից մեկն ընտրել և կատարել՝ 

  1. էպոսի 13-րդ հատվածն աշխարհաբարով պատմել, ձայնագրվել և բլոգում հրապարակել:
  2. «Սասնա ծռեր» էպոսի 13-րդ հատվածից ընտրել մի մաս և ձայնագրվել, հրապարակել բլոգում:

Նոյեմբերի 24

Գրել սեփական ընթերցանության ոճի մասին և հրապարակել բլոգներում:

Նոյեմբերի 23

Կարդալ  Սեբաստացու ընթերցանության ոճը: Փոքր հոդվածը և այն վերաշարադրել աշխարհաբարով: Աշխատանքը հրապարակել բլոգում բնագրի հետ:

Նոյեմբերի 22

«Սասնա ծռեր» էպոսի 10-12-րդ հատվածները կարդալ, կարողանալ մինչ այդ մեր կարդացածը մանրամասն պատմել: բոլոր անծանոթ բառերը բառարանում դուրս գրել:Նոյեմբերի 21

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքով՝ թեման՝ գոյական, ածական առաջադրանք 157-162:

Նոյեմբերի 20

«Սասնա ծռեր» էպոսի 10-րդ հատվածը շատ լավ կարդալ սովորել:

Նոյեմբերի 17

Համացանցում եղած մի քանի աղբյուրներից կարդալ Մխիթար Սեբաստացու կյանքի և մխիթարյանների գործունեության մասին, կարդացածը ներկայացնել հեքիաթի ձևով: Պատմածը ձևավորել ձեր նկարած նկարներով: ստանալ այնպիսի հեքիաթ, որ 2-րդ դասարանցիներին համար հետաքրքիր ու ուսանելի լինի:

Լավագույն աշխատանքներ ներկայացողները գնալու են իրենց կրտսեր ընկերներին իրենց աշխատանքը ներկայացնեն ու պատմեն սեբաստացու մասին:

Նոյեմբերի 16

«Սասնա ծռեր» էպոսի 7, 8 և 9-րդ մասերից ընտրել մի հատված, ձայնագրվե, այդ հատվածի համար նկար նկարել և բլոգում ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով ներկայացնել:

Նոյեմբերի 15

Կարդալ «Սասնա ծռեր» էպոսի 7, 8 և 9-րդ մասերը, համառոտ պատմել, այդ մասերի համար նկար նկարել և տեղադրել բլոգում, անծանոթ բոլոր բառերը դուրս գրել, որ հաջորդ օրը դասարանում ներկայացնեք:

Նոյեմբերի 14

«Սասնա ծռեր» էպոսի 6-րդ մասին հաջորդող առաջադրանքների կատարում:

Նոյեմբերի 13

«Սասնա ծռեր» էպոսի 6-րդ դատվածը կարդալ:

Նոյմեբերի 10

«Սասնա ծռեր» էպոսի 4-րդ և 5-րդ հատվածները սովորել շատ լավ կարդալ: Ձեզ դուր եկած հատվածը ձայնագրվել և ռադիոնյութ կամ տեսանյութ պատրաստել:

Նոյեմբերի 8

Ուսումնասիրություններ՝ հայ գրողներից ովքեր են անդրադարձել էպոսին, ինչ գրվածքներ ունեն:

Նոյեմբերի 7

«Սասնա ծռեր» էպոսի 2-րդ և 3-րդ հատվածները կարողանալ շատ լավ կարդալ:

Նոյեմբերի 6

Համացանցից գտնել՝ ի՞նչ է  էպոսը, ի՞նչ առանձնահատկություններ ունի, աշխարհում հայտնի ի՞նչ էպոսներ կան և ո՞ր ազգերին են պատկանում:

Հոկտեմբերի 23

Ավետիք Իսահակյան «Այդ ոչինչը ես եմ», ընթերցարան՝ 182 էջ, հարցեր և առաջադրանքներ բաժնից՝ 2, 3, 4:

Գործնական քերականության գրքից 107-109:

Հոկտեմբերի 20

Լեզվական աշխատանք՝ առաջադրանքներ՝ 98-102 թեման՝ ածանցավոր բառեր, 103, 105:

Հոկտեմբերի 19

Թարգմանչաց տոն : Գրաբարի լեզվական օրինաչափությունների ուսումնասիրություն: «Ծնունդն Վահագնի» կարդալ, փոխադրել աշխարհաբար, սովորել անգիր:

Հոկտեմբերի 18

Ավ. Իսահակյանի «Երգի հրապույրը» ստեղծագործության հարցեր և առաջադրանքներ բաժնից՝ 5, 7, 8:

Հոկտեմբերի 16

Ավ. Իսահակյանի «Երգի հրապույրը» (ընթերցարան՝ 155 էջ) կարդալ, կարողանալ պատմել:

Հոկտեմբերի 9

Կարդալ Հ. Սահյանի «Ամպրոպից հետո» բանաստեղծությունը, կարդալ և օգտվելով բառապաշարից գրել ստեղծագործական աշխատանք «Ամպրոպից հետո» վերնագրով: նկար նկարել այդ գրածի համար ու տեղադրել բլոգում:

Հոկտեմբերի 6

Համո Սահյանի օրեր: Անգիր սովորել Հ. Սահյանի «Կա մի թուլություն…» բանաստեղծությունը: 

Լրացուցիչ առաջադրանք՝ բանաստեղծույթունը ձայնագրել և տեղադրել բլոգում:

Թարգմանչաց տոն : Տերունական աղոթքին հաջորդող առաջադրանքները կատարել:

Հոկտեմբերի 4

Լեզվական աշխատանք գործնական քերականության գրքից, առաջադրանքներ 77,78, 79:

Հոկտեմբերի 3

Հ. Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը սովորել անգիր:

Հոկտեմբերի 2

Հ. Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը ուշադիր կարդացեք, ձեր բառերով բացատրեք, բանաստեղծության վերաբերյալ որևէ նկար նկարեք և բացատրության հետ հրապարակեք բլոգում:

Սեպտեմբերի 29

Տեղեկություններ Կոմիտասի կյանքից.  Ո՞վ է Կոմիտասը, ի՞նչ գիտեք  նրա մասին:  Ուսումնասիրություններ՝ Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում: Նյութերը կարող եք ներկայացնել տեքստի, տեսագրության կամ ձայնագրության տեքսով, կարող են լինել նաև հարցազրույցներ:

Սեպտեմբերի 27

Մուշեղ Գալշոյանի «Սպասումը» ստեղծագործության հարցեր և առաջադրանքներից ՝1, 2, 3, 6, 7, 8, 9:

Սեպտեմբերի 26

Շատ ուշադիր կարդալ Մուշեղ Գալշոյանի «Սպասում»  ստեղծագործությունը, կարողանալ դասարանում մանրամասն պատմել (առաջադրանքները չկատարել):

Սեպտեմբերի 25

Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը սովորել անգիր:

Սեպտեմբերի 23

Վ. Սարոյանի «Հայ մուկը» ստեղծագործությունը շատ ուշադիր կարդալ, պատրսատ լինել տեքստի վերաբերյալ հարցերին պատասխանելուն:

Սեպտեմբերի 22

Վ. Սարոյան «Ճառ մարդկային քթի մասին» հատվածում հեղինակը խոսում է քթի տարբեր կիրառությունների մասին, փորձեք ձեր շրջապատում գտնել այդպիսի մի որևէ հատկանիշ ունեցող մարդ և բլոգում պատմեք նրա մասին: Օրինակ՝ մարդ, ով սիրում է քիթն ուրիշի գործերի մեջ մտցնել, կամ մարդ, ով շատ մեծ քիթ ունի……

Սեպտեմբերի 19

Վ. Սարոյանի «Ճառ մարդկային քթի մասին», ընթերցարան էջ՝ 196, շատ ուշադիր կարդալ:

Սեպտեմբերի 15

Պատրաստել նյութ Վ. Սարոյանի կյանքի, ստեղծագործությունների մասին, կարող եք նաև հուշեր ներկայացնել:

Սեպտեմբերի 13

Շատ ուշադիր կարդալ Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը՝ ընթերցարան էջ 166, դուրս գրել անծանոթ բառերը:

Սեպտեմբերի 12

Վ. Սարոյանի «Թակարդը, Աստված իմ, թակարդը» ստեղծագործության հարցեր և առաջադրանքներ բաժնից՝  2, 4, 5, 7:

Սեպտեմբերի 11

Վ. Սարոյանի «Թակարդը, Աստված իմ, թակարդը»՝ ընթերցարան էջ 200 պատմվածքը կարդալ, կարողանալ մանրամասն պատմել:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s