Posted in Լրացուցիչ կրթություն 17-18

4-րդ դասարան

Մայիսի 25

Առյուծ արքան տեքտը համեմատելով ստուգել և առաջադրանքները կատարել:

Մայիսի 24

Ստեփան Զորյանի «Վախը» պատմվածքի (ընթերցարան էջ 107), առաջադրանքներ բաժնից 1, 2, 4, 6, 7, 8:

Մայիսի 23

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 76, 77:

Մայիսի 22

Ստեփան Զորյանի «Վախը» պատմվածքը (ընթերցարան էջ 107) ուշադիր կարդալ, դասարանում կարողանալ պատմվածքի վերաբերյալ հարցերին պատասխանել:

Մայիսի 21

Հնգական պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր բառեր գրել՝ օգտագործելով հետևյալ ձևը՝ լավ+ություն=լավություն, մեծ+հոգի=մեծահոգի:

Մայիսի 18

«Կոմիտասի երազանքը» տեքստի առաջադրանքները կատարել ձեր գրածը համեմատելով ստուգել և PDF  ֆորմատով ինձ ուղարկել:

Մայիսի 17

Ղ. Աղայանի «Կենդանիների վեճը» ստեղծագործության առաջադրանքերը կատարել:

Մայիսի 16

Աշխատանք գիրք-տետրով՝ 74, 75:

Մայիսի 15

  • Կարդալ Ղ. Աղայան «Կենդանիների վեճը» ստեղծագործությունը, կարողանալ վարժ կարդալ, առաջադրանքները չկատարել: Ստեղծագործության հետևյալ հատվածից 12 գոյական դուրս գրել և բնութագրել 3  հատկանիշներով:

Հատված՝ 

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում:

Մայիսի 14

Դասարանում կիսատ մնացած աշխատանքն ավարտել ՝ գոյական, ածական, թվական:

Մայիսի 11

Թելադրության տեքստը բնագրի հետ համեմատելով ստուգել, առաջադրանքները կատարել և ստուգած տեքստ հետ ինձ ուղարկել՝ Տաճարի բացումը:

Մայիսի 10

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  72, 73

Մայիսի 7

Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի  4-րդ և 5-րդ մասերը կարողանալ լավ կարդալ, առաջադրանքները կատարել:

Մայիսի 5

«Եղեգնուհի» հեքիաթի 3-րդ և 4-րդ հատվածները կարողանալ շատ լավ կարդալ, դասարանում կիսատ մնացած աշխատանքն ավարտել:

Մայիսի 4

Խոսրովի անտառում տեքստը ստուգել, առաջադրանքները կատարել, ինձ ուղարկել:

Մայիսի 3

Գրել 10 քանակական թվական, հետո դրանք դարձնել դասական և բաշխական:

Մայիսի 2

Կարդալ Եղեգնուհի հեքիաթի 2-րդ մասը, առաջադրանքները կատարել:

Ապրիլի 26

Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթից կարդալ Եղեգնուհի մաս 1-ինը, հատվածը սովորել շատ լավ կարդալ, առաջադրանքները կատարել:

Ապրիլի 25

Աշխատանք գիրք-տետրով էջ 67-69

Ապրիլի 20

Թելադրության տեքստը բնագրի հետ համեմատելով ստուգել, առաջադրանքները կատարել և ստուգած տեքստ հետ ինձ ուղարկել:

Անգիր սովորել «Անուշ» պոեմի հետևյալ հատվածը

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

Ապրիլի 19

Դասարանում սկսած աշխատանքն ավարտել, տառերով գրել 11-99 թվերը:

Ապրիլի 18

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  65, 66:

Ապրիլի 17

Հատվածները սովորել անգիր՝

-Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։
___________________________________

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Ապրիլի 16

«Անուշ» պոեմից անգիր սովորած հատվածները ձայնագրել, հրապարակել բլոգում:

Ապրիլի 13

Թելադրության տեքստը բնագրի հետ համեմատել, սխալները գտնել, առաջադրանքները կատարել և ստուգված տեքստի հետ ինձ ուղարկել:

Հատվածը սովորել անգիր

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

Ապրիլի 12

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի 88-96 էջերի հատվածը  կարողանալ մանրամասն պատմել:

Ապրիլի 11

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  63, 64

Ապրիլի 10

Աղջիկները սովորում են ՝

Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

Տղաները սովորում են՝ 

— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…

Ապրիլի 9

Դասարանում կիսատ մնացած առաջադրանքներն ավարտել:

Մարտի 19

Լեզվական աշխատանք՝4-րդ ստորակետ. Առաջադրանք 1:

Մարտի 16

Համամատելով իմ ուղարկած տեքստի հետ՝ ստուգել ձեր աշխատանքը, սխալները կարմիրով նշել, յուրաքանչյուր կետադրական սխալի համար 0.5, իսկ ուղղագրական սխալի համար 1 միավոր հանելով՝ գնահատել աշխատանքն ու ուղարկել ինձ:

Սխալ գրած բառերի ուղղագրությունը սովորել անգիր:

Մարտի 15

Անգիր սովորել Եղ. Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես…» բանաստեղծությունը:

Մարտի 14

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  57, 58:

Մարտի 13

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի 72-77 էջերի հատվածը համառոտ պատմեք և հրապարակեք ձեր բլոգում՝ գրավոր կամ տեսանյութով:

Մարտի 12

Չարենցի ձեր սովորած բանաստեղծությունները ձայնագրել, հրապարակել բլոգում:

Մարտի 7

Կարդում ենք Չարենց: Անգիր սովորել Չարենցի «Ինչ որ լավ է վառվում է ու վառվում» և «Ինչքան որ հուր կա իմ սրտում» բանաստեղծությունները:

Մարտի 6

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի 68-71 էջերի հատվածի առաջադրանքներ բաժնից 3, 5, 6:

Մարտի 5

Կարդալ Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի հաջորդ հատված՝ ընթերցարանի 68-71 էջերը, կարողանալ մանրամասն պատմել:

Մարտի 2

Թումանյանի «Տերևաթափ» և «Ծաղիկները» բանաստեղծությունները սովորել անգիր, ձայնագրվել և հրապարակել բլոգում:

Թելադրությունները ստուգել, ճիշտ ու գնահատված տարբերակներն ինձ ուղարկել:

Մարտի 1

Կրկնել Հ. Թումանյանի «Տերևաթափ» բանաստեղծությունը, որպեսզի անգիր ասեք: դասարանում կիսատ մնացած առաջադրանքներն ավարտել:

Փետրվարի 28

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  52, 53:

Փետրվարի 27

Անգիր սովորել Հ. Թումանյանի  «Համերգ» բանաստեղխությունը (առաջին քառատողը  մեկ անգամ պետք է ասել. այստեղ սխալ է գրված):

Փետրվարի 26

Կարդալ Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ի հաջորդ հատվածը՝ ընթերցարանի 63-67 էջերը, համառոտ պատմելով գրել բլոգում:

Փետրվարի 23

Ստուգել, գնահատել թելադրություններն, պատասխաններն ինձ ուղարկել: Անգիր սովորել Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:

Փետրվարի 22

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի առաջին երեք հատվածներից դուրս բերել 10 գոյական հոլովել:

Փետրվարի 21

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 50, 51:

Փետրվարի 20

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի 1-ին և 2-րդ հատվածները սովորել անգիր:

Լրացուցիչ առաջադրանք՝ անգիր սովորած հատվածները ձայնագրել, նկարի հետ հրապարակել բլոգում:

Փետրվարի 19

Կարդալ Հ. Թումանյան «Սասունցի Դավիթ» պոեմի 1-ին երեք հատվածները (ընթերցարանի 61-62 էջերը) կարողանալ արձակ պատմել:

Փետրվարի 15

Կարդալ Հ. Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» (Ընթերցարան էջ 15) հեքիաթը կարողանալ պատմել: 

Փետրվարի 14

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի առաջին և երկրորդ հատվածները անգիր սովորել:

Դասարանում սկսած աշխատանքն ավարտել, բլոգում հրապարակել. «Ցորեն եմ ցանե արտը» երգը փոխադրել աշխարհաբար, աշխարհաբար տարբերակից դուրս գրել բոլոր գոյականները և դարձնել հոգնակի:

Փետրվարի 13

Հորինեք հեքիաթ «Չաղչաղ թագավորը» վերնագրով, դրա համար նկար նկարեք և հրապարակեք կայքում:

Փետրվարի 12

Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը կարողանալ շատ լավ պատմել:

Փետրվարի 9

Մասնակցել մայրենիի ֆլեշմոբին:

Համամատելով տեքստի հետ՝ ստուգել ձեր աշխատանքը, սխալները կարմիրով նշել, յուրաքանչյուր կետադրական սխալի համար 0.5, իսկ ուղղագրական սխալի համար 1 միավոր հանելով՝ գնահատել աշխատանքն ու ուղարկել ինձ:

Սխալ գրած բառերի ուղղագրությունը սովորել անգիր:

Փետրվարի 8

Կարդալ Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» (Ընթերցարան էջ 5) և կարողանալ համառոտ պատմել:

Փետրվարի 7

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 47, 46

Փետրվարի 6

«Աս տարի» երգը կարդալ, փոխադրել աշխարհաբար, հրապարակել բլոգներում, երգի աշխարհաբար տարբերակից դուրս գրել բոլոր գոյականները, դրանք դարձնել հոգնակի, ընդգծել հոգնակի թվի կազմության վերջավորությունները:

Փետրվարի 5

Վ. Տերյանի «Հրաժեշտի խոսքերից» բանաստեղծությունը սովորել անգիր:

Փետրվարի 2

Համամատելով տեքստի հետ՝ ստուգել ձեր աշխատանքը, սխալները կարմիրով նշել, յուրաքանչյուր կետադրական սխալի համար 0.5, իսկ ուղղագրական սխալի համար 1 միավոր հանելով՝ գնահատել աշխատանքն ու ուղարկել ինձ:

Սխալ գրած բառերի ուղղագրությունը սովորել անգիր:

Հ. Թումանյանի «Շունը» (Ընթերցարան էջ 181) սովորել պատմել:

 

Փետրվարի 1

Ուշադիր կարդալ Հ. Թումանյանի «Շունը» (Ընթերցարան էջ 181) ստեղծագործությունը, կարողանալ բանավոր պատասխանել տեքստի վերաբերյալ հարցերին:

Հունվարի 31

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 43, 44, 45:

Հունվարի 30

Անգիր սովորել Վ. Տերյանի «Երկու ուրվական» բանաստեղծությունը:

Հունվարի 29

Գտնել հուշեր Թումնայնաի մասին և հրապարակել բլոգում:

Դեկտեմբերի 21

Դասարանում գրած հեքիաթի համար նկար նկարել և հրապարակել բլոգում, գհղումն ինձ ուղարկել:

Դեկտեմբերի 19

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  36,38:

Դեկտեմբերի 18

Կարդալ Արևելյան դպրոցի սովորողների թարգմանություններից որևէ մեկը և սովորել մանրամասն պատմել:

Դեկտեմբերի 15

«Եղևնին» հեքիաթը շատ ուշադիր կարդալ և պատասխանել հարցերին`

  • Ինչո՞ւ էր եղևնին միշտ դժգոհ, ի՞նչ էր նա երազում
  • Հեքիաթը մեզ ի՞նչ է սովորեցնում
  • Դուրս գրեք հեքիաթի միջից այն բառերը, որոնք գրվում են մի ձև, բայց կարդացվում են այլ ձևով:

 

Դեկտեմբերի 14

Դասարանում ձեր կարդացած նյութի միջից դուրս գրեգ բոլոր պարզ, ածանցավոր և բարդ բառերը:

Դեկտեմբերի 13

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  34, 35

Դեկտեմբերի 12

Լեզվական աշխատանք՝ Բառակազմություն ՝      Առաջադրանք 1:

Դեկտեմբերի 11

Լեգենդ մշտադալար եղևնու մասին ստեղծագործությունը կարողանալ շատ մանրամասն՝ դեղինով նշված բառերն օգտագործելով պատմել, անծանոթ բառերի նշանակություններն իմանալ անգիր:

Դեկտեմբերի 8

Հորինել ամանորյա հեքիաթ, դրա համար նկար նկարել և տեղադրել բլոգում:

Դեկտեմբերի 7

Հորինել ամանորյա հեքիաթ և նկարով հրապարակել բլոգում:

Դեկտեմբերի 6

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 32 և 33:

Դեկտեմբերի 5

Ամանորյա հեքիաթներ նախագծից կարդալ Ամանորյա հրաշք հեքիաթը:

Դեկտեմբերի 4

Լեզվական աշխատանք՝ Բառակազմություն ՝  Առաջադրանք 2 :

Դեկտեմբերի 1

Կարդալ Պաուլո Կոելյոյի  «Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» ստեղծագործությունը, կարողանալ մանրամասն պատմել:

Նոյեմբերի 30

Ամանորյա հեքիաթներ նախագծից կարդալ Հեքիաթ փշատերև ծառի մասին, առաջադրանքները կատարել:
Նոյեմբերի 29

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 30 և 31-ի առաջին երկու առաջադրանքները:

Նոյեմբերի 28

«Սասնա ծռեր» էպոսի 13-րդ հատվածի ընթերցում,մեկնաբանում: Հատվածը սովորել շատ լավ կարդալ:

Նոյեմբերի 27

Լեզվական աշխատանք՝ Բառակազմություն Առաջադրանք 1, Առաջադրանք 2:

Առաջադրանք Ալբերտի համար՝ բառերին ավելացրու ություն ածանցը և նոր բառեր ստացիր՝ լավ, հին, տաք, մեծ, վատ, երջանիկ, մայր, հավերժ:

Նոյեմբերի 23

Կարդացեք և լսեք ձեր ավագ ընկերների՝ Մխիթար Սեբաստացու և նրա գործունեույթան մասին գրած հեքիաթները և փորձեք ինքներդ այդ տվյալնների հիման վրա հեքիաթ գրել ու նկարներ նկարել դրա համար: Նյութերը հրապարակեք բլոգներում և հղումներն ինձ ուղարկեք:

Անահիտ Վերմիշյան, Մարիա և Արինա Ազնաուրյաններ, Տիգրան Գրիգորյան:

Նոյեմբերի 22

  • Աշխատանք գիրք-տետրով՝ 28, 29-ի վերջինը:

Նոյեմբերի 21

 

Նոյեմբերի 20

Էպոսի 7-9-րդ հատվածներին հաջորդող հարցեր և առաջադրանքներ բաժնից կատարել առաջին երեք առաջադրանքը:

Առաջադրանք Ալբերտի համար: հետևելով օրինակին շարունակիր գլխարկդ- քո գլխարկը, գնդակդ- ….., տետրդ-….., գրիչդ-……, մազերդ-…., սեղանդ-…., բաժակդ-….., ափսեդ-….., շորերդ-….:

Նոյեմբերի 17

Հարցազրույց մեծերից՝ «Ինչո՞վ են տարբերվում իմ դպրոցը, իմ ուսուցիչները՝ ձեր դպրոցից ու ուսուցիչներից»:

Նոյեմբերի 16

Լեզվական աշխատանք՝ Յ-ի ուղղագրությունը, առաջադրանքներ:

Նոյեմբերի 15

Աշխատանք գիրք-տետրով էջ 24, 25:

Նոյեմբերի 14

«Սասնա ծռեր» էպոսի 6-րդ մասին հաջորդող առաջադրանքների կատարում:

Նոյեմբերի 13

«Սասնա ծռեր» էպոսի 6-րդ դատվածը կարդալ:

Նոյմեբերի 10

«Սասնա ծռեր» էպոսի 4-րդ և 5-րդ հատվածները սովորել շատ լավ կարդալ:

Լրացուցիչ առաջադրանք՝ ձեզ դուր եկած հատվածը ձայնագրվել և ռադիոնյութ կամ տեսանյութ պատրաստել:

Առաջադրանք Ալբերտի համար՝ օրինակի համապատասխան շարունակիր՝ քո գիրքը կամ գիրքդ

Քո տունը կամ ……, քո շունը կամ ….., քո մատիտը կամ …., քո մայրիկը կամ …., քո տետրը կամ ……, քո գլուխը կամ…..:

Նոյեմբերի 8

Աշխատանք գիրք-տետրով էջ 23, 21:

Նոյեմբերի 7

«Սասնա ծռեր» էպոսի 2-րդ և 3-րդ հատվածներին հաջորդող առաջադրանքները կատարել:

Առաջադրանք Ալբերտի համար՝ մաքուր բառը բաժանել վանկերի և վանկերից յուրաքանչյուրով նոր բառեր կազմել:

Նոյեմբերի 6

«Սասնա ծռեր» էպոսի 2-րդ և 3-րդ հատվածները կարողանալ շատ լավ կարդալ:

Առաջադրանք Ալբերտի համար՝ «Սասնա ծռեր» էպոսի 2-րդ և 3-րդ հատվածները կարողանալ պատմել:

Հոկտեմբերի 23

Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրիթը» (ընթերցարան, էջ՝ 45) կարողանալ շատ լավ կարդալ, դասարանում հարցնելու եմ:

Հոկտեմբերի 20

Սահյանական օրեր: Հ. Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց»: Առաջադրանքներից ՝ 2, 3, 5:

Առաջադրանք Ալբերտի համար՝ Հ. Թումանյանի բանաստեղծությունն անգիր սովորել:

Հոկտեմբերի 19

Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի հարցեր և առաջադրանքներ բաժնից 1, 5, 6, 7 (բլոգում հրապարակել և նկարել), 8, 10 (բլոգում հրապարակել և նկարել):

Ալբերտի համար առաջադրանք՝ բանավոր հորինել հեքիաթի հանելուկների նման երկու հանելուկ նուռի և կիտրոնի մասին:

Հոկտեմբերի 18

Աշխատանք գիրք-տետրով էջ 18, 17:

Հոկտեմբերի 17

Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը կրճատել, թողնելով միայն կարևոր հատվածները (դարձնել 10-12 նախադասություն), հեքիաթի համար նկար  նկարել և կրճատված տեքստի հետ դնել բլոգում:

Առաջադրանք Ալբերտի համար. գրել հետևյալ մրգերի ու բանջարեղենների գույները՝ նարինջ, լիմոն, գազար, բազուկ, կիվի, վարունգ, լոլիկ (պոմիդոր):

Հոկտեմբերի 16

Կարդալ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» (ընթերցարան էջ 23), կարողանալ պատմել:

Հոկտեմբերի 11

Լեզվական աշխատանք` լրացրեք Ե կամ Է

Ան…րևույթ, առ…ջ, ամենա…ժան, գոմ…շ, ինչևից…, հն…աբան, վեր..լակ,  երփն..րանգ, …նք, …ի, որև…,  …ս, նոր…կ, մանր…:

Հոկտեմբերի 10

Հ. Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը սովորել անգիր:

Առաջադրանք Ալբերտի համար՝ Հ. Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունից դուրս գրել այն բառերը, որոնց մեջ Ե տառը կա:

Հոկտեմբերի 9

Ավետիք Իսահակյանի «Եղնիկ» պատմվածքը (ընթերցարան էջ 42), կարդալ, կարողանալ պատմել:

Առաջադրանք Ալբերտի համար՝ դուրս գրել այն բառերը, որոնք կենդանի են նշանակում՝ եղնիկ, քար, սեղան, այծ, գառնուկ, մատանի, լույս, շուն, պատուհան, ձի, կատու, առյուծ, սար, մեքենա:

Հոկտեմբերի 6

Սահյանական օրեր: Հ. Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը սովորել անգիր:

Լրացուցիչ առաջադրանք՝ Բանաստեղծությունը ձայնագրվել և բլոգում հրապարակել:

Հոկտեմբերի 5

Թարգմանչաց տոն: Դ նախադասությունը կարդալ և բոլոր առաջադրանքները կատարել:

Առաջադրանք Ալբերտի համար՝ ություն մասնիկն առանձնացրու բառերից և նոր բառեր ստացիր. լավություն, մեծություն, ծերություն, տաքություն, ճոխություն, տարբերություն, չարություն:

Հոկտեմբերի 4

Աշխատանք գիրք-տետրով, էջ 14

Հոկտեմբերի 3

Թարգմանչաց տոն: Ա նախադասության առաջադրանքներ բաժնից բլոգում կատարել 2, 3, 4:

Առաջադրանք Ալբերտի համար՝ նախադասությունից ամեն անգամ մեկ բառ հանելով՝ ստացիր պարզ համառոտ նախադասույթուն  Լուսաբացին այգում փոքրիկ, չարաճճի նապաստակները վազվզում էին:

Հոկտեմբերի 2

Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության քառատողերը ձեր բառերով բացատրեք, դրանցից որևէ մեկը նկարեք և բացատրության հետ բլոգում հրապարակեք:

Առաջադրանք Ալբերտի համար՝ Ան մասնիկը միացրու բառերին և նոր բառեր ստացիր

Գլուխ, գույն, համ, տուն, հավես, ձայն, ուշադիր, պոչ, լույս, ջուր, կարգ, անմահ, քուն:

Սեպտեմբերի 29

  • Տեղեկություններ Կոմիտասի կյանքից.  Ո՞վ է Կոմիտասը, ի՞նչ գիտեք  նրա մասին:
  • Ուսումնասիրություններ՝ Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում:

Նյութերը կարող են լինել տեքստային տեսանյութեր, ձայնագրություններ, հարցազրույցներ, բայց power point ծրագրով նյութ չպատրաստեք: Աշխատանքները տեղադրել բլոգում:

Առաջադրանք Ալբերտի համար՝ դուրս գրեի այն բառերը, որոնք ցույց են տալիս մրգեր՝ տանձ, կաղամբ, աթոռ, նստարան, նանինջ, խնձոր, սեղան, գնացք, թութ, թուզ, բանան, սալոր, գրիչ, կարտոֆիլ, խաղող, նուռ:

Սեպտեմբերի 28

1. Կետերի փոխարեն գրեք Ո, Օ կամ Վո . Հակա….դային, …ազիս, …րս…րդ, չար…րակ, ….բյեկտ, …սկեզ…ծել, ….դերևութամաբական, …րըստ…րե, ….րացույց, …րթ, …րձ, …ձ, ….ձագալար, ….ձիք, ամենա…րակյալ, ….րմիզդուխտ, հայ…րդի, արջ..րս, ջր…րհնեք, …լգոգրադ:

2. Հետևյալ բառերը վանկատեք. մեքենա, հոկտեմբեր, դանդաղաշարժ, լսափող, դասագիրք, շնաձուկ, մրջնակեր, տակառ, ծաղկաման, դահուկ, մահճակալ, սրբիչ:

Սեպտեմբերի 27

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 10

Սեպտեմբերի 26

Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակի հարցեր և առաջադրանքներ բաժնից 1, 2, 3, 4 (հրապարակել բլոգում):

Սեպտեմբերի 25

Կարդալ սովորել Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը (դասարանում կարդալ եմ հարցնելու): Սիրելի սովորողներ, տեքստում կան մի քանի կետադրական վրիպակներ`վերջակետի փոխարեն կետ ստորակետ է, դրանց ուշադրություն մի դարձրեք:

Սեպտեմբերի 22

Վ. Սարոյան «Ծիրանի ծառը» հատվածը կարդալուց հետո ձեր մուտքանուններով մտեք կայք և մասնակցեք առցանց դաս-ին:

Սեպտեմբերի 20

Գիրք-տետր էջ 8-ն ամբողջությամբ լրացնել:

Սեպտեմբերի 19

Վ. Սարոյան «Ծիրանի ծառը» հատվածը պատմել սովորել:

Սեպտեմբերի 15

Շատ ուշադիր կարդալ Վ. Սարոյանի «Ծիրանի ծառը», անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել:

Լրացուցիչ առաջադրանք՝ Վ. Սարոյանի մասին տեղեկություններ հավաքել և բլոգում ներկայացնել, կարողանալ դասարանում պատմել:

Սեպտեմբերի 13

Վ. Սարոյան «Առաջին օրը դպրոցում» ստեղծագործության հարցեր և առաջադրանքներ բաժնից 2, 3, 5,6:

Սեպտեմբերի 12

Գործնական աշխատանք՝ Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի, մորաքույն, ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկական:

Երեկվա ձեր կարդացած ստեղծագործությունից հանել 10 բառ, որոնցում հնչյունների և տառերի քանակները չեն համապատասխանում:

Սեպտեմբերի 11

Շատ ուշադիր կարդալ Վ. Սարոյան «Առաջին օրը դպրոցում» (ընթերցարանի 123 էջ) ստեղծագործությունը, բոլոր անծանոթ բառերը դուրս գրել, որ դասի ժամանակ քննարկենք դրանք:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s