Posted in Լրացուցիչ կրթություն 17-18, Uncategorized

4.1 դասարան

Դեկտեմբերի 21

Դասարանում գրած հեքիաթի համար նկար նկարել և հրապարակել բլոգում, գհղումն ինձ ուղարկել:

Դեկտեմբերի 19

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  36,38:

Դեկտեմբերի 18

Կարդալ Արևելյան դպրոցի սովորողների թարգմանություններից որևէ մեկը և սովորել մանրամասն պատմել:

Դեկտեմբերի 15

«Եղևնին» հեքիաթը շատ ուշադիր կարդալ և պատասխանել հարցերին`

  • Ինչո՞ւ էր եղևնին միշտ դժգոհ, ի՞նչ էր նա երազում
  • Հեքիաթը մեզ ի՞նչ է սովորեցնում
  • Դուրս գրեք հեքիաթի միջից այն բառերը, որոնք գրվում են մի ձև, բայց կարդացվում են այլ ձևով:

Դեկտեմբերի 14

Դասարանում ձեր կարդացած նյութի միջից դուրս գրեգ բոլոր պարզ, ածանցավոր և բարդ բառերը:

Դեկտեմբերի 13

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ  34, 35

Դեկտեմբերի 11

Լեգենդ մշտադալար եղևնու մասին ստեղծագործությունը կարողանալ շատ մանրամասն՝ դեղինով նշված բառերն օգտագործելով պատմել, անծանոթ բառերի նշանակություններն իմանալ անգիր:

Դեկտեմբերի 8

Կարդալ Լեգենդ մշտադալար եղևնու մասին:

Դեկտեմբերի 7

Հորինել ամանորյա հեքիաթ և նկարով հրապարակել բլոգում:

Դեկտեմբերի 6

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 32 և 33:

Դեկտեմբերի 5

Ամանորյա հեքիաթներ նախագծից կարդալ Ամանորյա հրաշք հեքիաթը:

Դեկտեմբերի 4

Լեզվական աշխատանք՝ Բառակազմություն ՝  Առաջադրանք 2 :

Դեկտեմբերի 1

Կարդալ Պաուլո Կոելյոյի  «Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» ստեղծագործությունը, կարողանալ մանրամասն պատմել:

Նոյեմբերի 30

Ամանորյա հեքիաթներ նախագծից կարդալ Հեքիաթ փշատերև ծառի մասին, առաջադրանքները կատարել:

Նոյեմբերի 29

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 30 և 31-ի առաջին երկու առաջադրանքները:

Նոյեմբերի 28

«Սասնա ծռեր» էպոսի 10-րդ, 11-րդ և 12-րդ հատվածները կարդալ, անծանոթ բառերը դուրս գրել, բացատրել:մեկնաբանում: 12-րդ հատվածը սովորել շատ լավ կարդալ:

Նոյեմբերի 27

Լեզվական աշխատանք՝ Բառակազմություն Առաջադրանք 1, Առաջադրանք 2:

Նոյեմբերի 23

Կարդացեք և լսեք ձեր ավագ ընկերների՝ Մխիթար Սեբաստացու և նրա գործունեույթան մասին գրած հեքիաթները և փորձեք ինքներդ այդ տվյալնների հիման վրա հեքիաթ գրել ու նկարներ նկարել դրա համար: Նյութերը հրապարակեք բլոգներում և հղումներն ինձ ուղարկեք:

Անահիտ Վերմիշյան, Մարիա և Արինա Ազնաուրյաններ, Տիգրան Գրիգորյան:

Նոյեմբերի 22

  • Աշխատանք գիրք-տետրով՝ 28, 29-ի վերջինը:

Նոյեմբերի 21

Նոյեմբերի 20

Էպոսի 7-9-րդ հատվածներին հաջորդող հարցեր և առաջադրանքներ բաժնից կատարել առաջին երեք առաջադրանքը:

Նոյեմբերի 17

Հարցազրույց մեծերից՝ «Ինչո՞վ են տարբերվում իմ դպրոցը, իմ ուսուցիչները՝ ձեր դպրոցից ու ուսուցիչներից»:

Նոյեմբերի 16

Լեզվական աշխատանք՝ Յ-ի ուղղագրությունը, առաջադրանքներ:

Նոյեմբերի 15

Աշխատանք գիրք-տետրով էջ 24, 25:

Նոյեմբերի 14

«Սասնա ծռեր» էպոսի 6-րդ մասին հաջորդող առաջադրանքների կատարում:

Նոյեմբերի 13

«Սասնա ծռեր» էպոսի 6-րդ դատվածը կարդալ:

Նոյմեբերի 10

«Սասնա ծռեր» էպոսի 4-րդ և 5-րդ հատվածները սովորել շատ լավ կարդալ:

Լրացուցիչ առաջադրանք՝ ձեզ դուր եկած հատվածը ձայնագրվել և ռադիոնյութ կամ տեսանյութ պատրաստել:

Նոյեմբերի 8

Աշխատանք գիրք-տետրով էջ 23, 21:

Նոյեմբերի 7

«Սասնա ծռեր» էպոսի 2-րդ և 3-րդ հատվածներին հաջորդող առաջադրանքները կատարել:

Նոյեմբերի 6

«Սասնա ծռեր» էպոսի 2-րդ և 3-րդ հատվածները կարողանալ շատ լավ կարդալ:

Հոկտեմբերի 23

Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրիթը» (ընթերցարան, էջ՝ 45) կարողանալ շատ լավ կարդալ, դասարանում հարցնելու եմ:

Հոկտեմբերի 20

Սահյանական օրեր: Հ. Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց»: Առաջադրանքներից ՝ 2, 3, 5:

Հոկտեմբերի 19

Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի հարցեր և առաջադրանքներ բաժնից 1, 5, 6, 7 (բլոգում հրապարակել և նկարել), 8, 10 (բլոգում հրապարակել և նկարել):

Հոկտեմբերի 18

Աշխատանք գիրք-տետրով էջ 18, 17:

Հոկտեմբերի 17

Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը կրճատել, թողնելով միայն կարևոր հատվածները (դարձնել 10-12 նախադասություն), հեքիաթի համար նկար  նկարել և կրճատված տեքստի հետ դնել բլոգում:

Հոկտեմբերի 16

Կարդալ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» (ընթերցարան էջ 23), կարողանալ պատմել:

Հոկտեմբերի 11

Լեզվական աշխատանք` լրացրեք Ե կամ Է

Ան…րևույթ, առ…ջ, ամենա…ժան, գոմ…շ, ինչևից…, հն…աբան, վեր..լակ,  երփն..րանգ, …նք, …ի, որև…,  …ս, նոր…կ, մանր…:

Հոկտեմբերի 10

Հ. Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը սովորել անգիր:

Առաջադրանք Մարատի համար՝ Հ. Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունից դուրս գրել այն բառերը, որոնց մեջ Ե տառը կա:

Հոկտեմբերի 9

Ավետիք Իսահակյանի «Եղնիկ» պատմվածքը (ընթերցարան էջ 42), կարդալ, կարողանալ պատմել:

Առաջադրանք Մարատի համար՝ դուրս գրել այն բառերը, որոնք կենդանի են նշանակում՝ եղնիկ, քար, սեղան, այծ, գառնուկ, մատանի, լույս, շուն, պատուհան, ձի, կատու, առյուծ, սար, մեքենա:

Հոկտեմբերի 6

Սահյանական օրեր: Հ. Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը սովորել անգիր:

Լրացուցիչ առաջադրանք՝ Բանաստեղծությունը ձայնագրվել և բլոգում հրապարակել:

Հոկտեմբերի 5

Թարգմանչաց տոն: Դ նախադասությունը կարդալ և բոլոր առաջադրանքները կատարել:

Առաջադրանք Մարատի համար՝ ություն մասնիկն առանձնացրու բառերից և նոր բառեր ստացիր. լավություն, մեծություն, ծերություն, տաքություն, ճոխություն, տարբերություն, չարություն:

Հոկտեմբերի 4

Աշխատանք գիրք-տետրով, էջ 14

Հոկտեմբերի 3

Թարգմանչաց տոն: Ա նախադասության առաջադրանքներ բաժնից բլոգում կատարել 2, 3, 4:

Առաջադրանք Մարատի համար՝ նախադասությունից ամեն անգամ մեկ բառ հանելով (4 բառ կարող ես հանել)՝ ստացիր կարճ նախադասություն  Լուսաբացին այգում փոքրիկ, չարաճճի նապաստակները վազվզում էին:

Հոկտեմբերի 2

Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության քառատողերը ձեր բառերով բացատրեք, դրանցից որևէ մեկը նկարեք և բացատրության հետ բլոգում հրապարակեք:

Առաջադրանք Մարատի համար՝ Ան մասնիկը միացրու բառերին և նոր բառեր ստացիր

Գլուխ, գույն, համ, տուն, հավես, ձայն, ուշադիր, պոչ, լույս, ջուր, կարգ, անմահ, քուն:
Սեպտեմբերի 29

  • Տեղեկություններ Կոմիտասի կյանքից.  Ո՞վ է Կոմիտասը, ի՞նչ գիտեք  նրա մասին:
  • Ուսումնասիրություններ՝ Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում:

Նյութերը կարող են լինել տեքստային տեսանյութեր, ձայնագրություններ, հարցազրույցներ, բայց power point ծրագրով նյութ չպատրաստեք: Աշխատանքները տեղադրել բլոգում:

Առաջադրանք Մարատի համար՝ դուրս գրեի այն բառերը, որոնք ցույց են տալիս մրգեր՝ տանձ, կաղամբ, աթոռ, նստարան, նանինջ, խնձոր, սեղան, գնացք, թութ, թուզ, բանան, սալոր, գրիչ, կարտոֆիլ, խաղող, նուռ:

Սեպտեմբերի 28

1. Կետերի փոխարեն գրեք Ո, Օ կամ Վո . Հակա….դային, …ազիս, …րս…րդ, չար…րակ, ….բյեկտ, …սկեզ…ծել, ….դերևութամաբական, …րըստ…րե, ….րացույց, …րթ, …րձ, …ձ, ….ձագալար, ….ձիք, ամենա…րակյալ, ….րմիզդուխտ, հայ…րդի, արջ..րս, ջր…րհնեք, …լգոգրադ:

2. Հետևյալ բառերը վանկատեք. մեքենա, հոկտեմբեր, դանդաղաշարժ, լսափող, դասագիրք, շնաձուկ, մրջնակեր, տակառ, ծաղկաման, դահուկ, մահճակալ, սրբիչ:

Առաջադրանք Մարատի համար: Դուրս գրել այն բառերը, որոնք ցույց են տալիս շարժվող առարկաներ՝ մեքենա, կախիչ, հեռախոս, գնացք, տուն, ծաղիկ, սահնակ, նավ, հեռուստացույց:

Սեպտեմբերի 27

Աշխատանք գիրք-տետրով՝ էջ 10

Առաջադրանք Մարատի համար՝ գրել բառեր, որոնք սկսվեն Ա տառով

Սեպտեմբերի 26

Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակի հարցեր և առաջադրանքներ բաժնից 1, 2, 3, 4 (հրապարակել բլոգում):

Առաջադրանք Մարատի համար՝ գրել բառեր, որոնք նշանակում են կենդանի, օրինակ՝ գայլ, ձի…

Սեպտեմբերի 25

Կարդալ սովորել Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը (դասարանում կարդալ եմ հարցնելու): Սիրելի սովորողներ, տեքստում կան մի քանի կետադրական վրիպակներ`վերջակետի փոխարեն կետ ստորակետ է, դրանց ուշադրություն մի դարձրեք:

Սեպտեմբերի 22

Վ. Սարոյան «Ծիրանի ծառը» հատվածը կարդալուց հետո ձեր մուտքանուններով մտեք կայք և մասնակցեք առցանց դաս-ին:

Առաջադրանք Մարատի համար՝ հետևյալ բառերի մեջ ընդգծիր Շ- շունիկի տառը

Նախշ, շարք, քաշ, շուն, շունչ, աշուն, նուշ, մաշիկ, լավաշ, կաշի, հիշել, տաշեղ:

Սեպտեմբերի 20

Գիրք-տետր էջ 8-ն ամբողջությամբ լրացնել:

Սեպտեմբերի 19

Շատ ուշադիր կարդալ Վ. Սարոյանի «Ծիրանի ծառը», անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել:
Սեպտեմբերի 15

Շատ ուշադիր կարդալ Վ. Սարոյանի «Ծիրանի ծառը», անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել:

Լրացուցիչ առաջադրանք՝ Վ. Սարոյանի մասին տեղեկություններ հավաքել և բլոգում ներկայացնել, կարողանալ դասարանում պատմել:

Սեպտեմբերի 13

Վ. Սարոյան «Առաջին օրը դպրոցում» ստեղծագործության հարցեր և առաջադրանքներ բաժնից 2, 3, 5,6:

Սեպտեմբերի 12

Գործնական աշխատանք՝ Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի, մորաքույն, ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկական:

Երեկվա ձեր կարդացած ստեղծագործությունից հանել 10 բառ, որոնցում հնչյունների և տառերի քանակները չեն համապատասխանում:

Սեպտեմբերի 11

Շատ ուշադիր կարդալ Վ. Սարոյան «Առաջին օրը դպրոցում» (ընթերցարանի 123 էջ) ստեղծագործությունը, բոլոր անծանոթ բառերը դուրս գրել, որ դասի ժամանակ քննարկենք դրանք:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s