Posted in Հաշվետվություն 17-18, Ուսումնական ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբարի լուսաբանում

IMG_7295.JPGՄանկավրժական ճամբարը եռօրյա է, սկսում է 9:00-ին և շարունակվում մինչև 15:30: Ճամբարը բազմաբաղադրիչ է, ներառում մանկավարժական սեմինար-քննարկումներ, մարզական, պարային պարապմունքներ….: Օրը սկսում ենք կեսժամյա ընդհանուր պարապմունքով, որին հաջորդում է մասնախմբերով քննարկումը: Յուրաքանչյուր օր ունի իր թեման, որի համար մշակվում է հարցաթերթ: Դասավանդողները խմբային քննարկման արդյուքում հարցաթերթը լրացնում են, հետո խմբերը խառնվում են և նոր խմբերում քննարկվում է հարցաթերթում լրացվածը:

19358809_1541977609188305_579718649_o.jpgՀուիսի 19, թեմա՝  բլոգային ուսուցում. ձեռքբերում, խնդիրներ:

Մեր աշխատանքային խմբում ընդգրկված էին ավագ, միջին և կրտսեր օղակներից դասավանդողներ: Միասնական քննարկման արդյունքում փաստեցինք, որ բլոգային ուսուցումը ունի բազմաթիվ առավելություններ,  խոսեցինք ծագած դժվարությունների և խնդիրների մասին, որոնք կրտսեր դպրոցում հիմնականում տեխնիկական էին, ներկայացրինք նաև այս բնագավառում մեր կարծիքով հաջողված հոդվածները:

Օրվա երկրորդ կեսին փոքր խմբով մշակեցինք և ներկայացրինք գրավոր և բանավոր խոսքը զարգացնող միջոցները և ճանապարհները:

IMG_20170620_102907-300x170

Հունիսի 20, թեմա՝ նախագծային ուսուցում. ձեռքբերում, խնդիրներ:

Այս անգամ մեր աշխատանքային խմբում միջին դպրոցի ներկայացուցիչը բացակայում էր, բայց աշխատանքային գործընթացին դա լուրջ չվնասեց: Քննարկման ընթացքում փաստեցինք և գրանցեցինք, որ նախագծային գործունեությունը սովորողի և դասավանդողի համար  ինքնաարտահայտման, ինքնազարգացման և նոր բազմաթիվ հմտություններ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է: Փաստեցինք նաև, որ նախագծերով աշխատելը հետաքրքիր և ստեղծական աշխատանք է, բայց գրեթե միաձայն բոլորը հաստատեցին, որ 2016-2017 ուստարում շատ ծանրաբեռնված ու լարված են աշխատել, որովհետև ուսումնական օրացույցը, որը մեզնից յուրաքանչյուրն իր համար մշակել էր, արտաքին պարտադրանքի հետևանքով բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, ինչն էլ հանգեցրել է ավելորդ լարվածությանը և նախատեսածի ոչ լիարժեք կատարմանը: Ըստ հերթականության ներկայացրինք նաև այն նախագծերը, որոնք մեր կարծիքով հաջողված են և հակառակը՝ չհաջողվածները:

Օրվա երկրորդ կեսին շարունակեցինք նախորդ օրվա աշխատանքը: Այս անգամ կրթական չափորոշիչից դուրս բերեցինք գրավոր և բանավոր խոսքին ներկայացվող պահանջները և փորձեցինք դրանք տեղավորել մեր նախորդ օրվա մշակման մեջ և ցույց տալ, թե այս կամ այն լեզվական կարողությունը ձեռք բերելու համար ինչ միջոցներ և ճանապարհներ է պետք օգտագործել՝ Համալրված աշխատանք:

085Հունիսի 21, թեմա՝ ամառային նախագծեր:

Մայրենիի մասնախմբի ղեկավարի առաջարկով օրվա թեման փոխարինվեց օրակարգային մեկ այլ հարցի քննարկմամբ: Հայտնի է, որ այս տարի 9-րդ դասարանի ավարտական քննությունները բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ էին կրել և կարևոր էր արձանագրել, թե ինչեպս են մեր սովորողները հանձնել այդ քննությունները: Կարևոր էր նաև բլոգ ունենալ, չունենալու հարցը, որովհետև քննության ընթացքում դա ևս կարևորվել էր: Պարզվեց, որ 9-րդ դասարանում սովորողների մի մեծ խումբ ունի մի քանի բլոգ. ընդ որում հաճախ մի բլոգն ուսումնական է և չսիրելի ու կա դրա այլընտրանքը՝ անձնական բլոգը, որտեղ սովորողն ինքն է որոշում ինչ դնի, երբ և ինչպես: Սա կարևոր հարց էր, որովհետև մի կողմից կան բլոգին ներկայացվող պահանջներ, մյուս կողմից էլ բլոգը անձնական տարածք է:

10:50-11:50 քննարկումն անցկացրեց միստր Յուրան, ով գրանցեց, թե յուրաքանչյուր դասավանդող ամառային ինչ նախագծեր է պատրաստել, ինչ դժվարություններ կամ խնդիրներ է տեսնում դրանք իրականացնելու ճանապարհին:

Ընդմիջումից հետո տիկին Մարիետի հետ քննարկումն ամբողջությամբ լեզվաբանական ստացվեց: Խոսեցինք հիմնական դպրոցում լեզվի ուսուցման ձևի և բովանդակության մասին, քննարկեցինք նաև 4-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգման ընթացքում դասավանդողների կատարած դիտարկումները և եզրահանգումները:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s