Posted in Հոդվածներ, Uncategorized

Մայիսյան բաց հավաք: Բլոգային ուսուցման առավելությունները

UntitledԱ

Արդեն երկու տարի, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեույթունը:

շխատանքային փորձը ցույց տվեց, որ բլոգային ուսուցումն ունի բազմաթիվ առավելություններ: Փորձեմ ամփոփ ներկայացնել դրանք:

Ուսումնական նյութի հասանելիություն: Անկախ այն բանից, թե մարդը որտեղ է գտնվում, նրան միշտ հասանելի է բլոգում տեղադրված նյութը՝ դասավանդողի հանձնարարություն, թե սովորողի կատարած առաջադրանք: Սա թույլ է տալիս սովորողներին ու դասավանդողներին իրենց աշխատանքը կատարել որտեղ ասես՝ տանը, դրսում, ժամանցի որևէ վայրում…

Ուսումնական նյութերի համակարգվածություն: Մեդիաուսուցման պայմաններում սովորող թե դասավանդող ստեղծում են տասնյակ նյութեր, որոնց մեջ, իհարկե, լինում են չհաջողվածներ, բայց ստեղծված նյութերի մեծ մասը հետաքրքիր են, օգտակար, ուսանելի և անհրաժեշտ է դրանք պահել՝ հետագայում օգտագործելու նպատակով: Ուստի կարևոր է դառնում այս նյութերի որտեղ և ինչպես պահելու հարցը: Բլոգն այս հարցում կարող է շատ լավ օգնական լինել, որովհետև թույլ է տալիս ոչ միայն իր մեդիատարածքում հարյուրավոր նյութեր պահել, այլև հնարավորություն է ընձեռնում դրանք դասավորել, համակարգել և ներկայացնել: Այդ կերպ հեշտացնելով այս կամ այն նյութը գտնելու գործը:

Ուսումնական նյութի ընտրության անսահմանափակ հնարավորություն: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ ուսուցման ընթացքում օգտագործվող նյութերի մեծ մասը տպագիր է և այդ կերպ՝ սահմանափակ, մեր կրթահամալիրում մենք ունենք ուսումնական նյութեր ընտրելու և օգտագործելու անսպառ հնարավորություն: Այս նյութերը ոչ միայն վերցվում են համացանցից, մեդիագրադարանից, մեր դասավանդողների, սովորողների բլոգներից, կրթահամալիրում ստեղծված և ստեղծվող ամսագրերից, այլև թարգմանվում են դասավանդողի և սովորողների կողմից, շատ հաճախ նաև ուսումնական նյութեր ստեղծում են դասավանդողները՝ ելնելով ուսուցանվող նյութի բովանդակությունից և սովորողների գիտելիքներից ու կարողնություններից:

Փորձի փոխանակման հնարավորություն: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ դասավանդողի ստեղծած նյութերը մնում են թղթի վրա և կարող են հասանելի լինել միայն սահմանափակ թվով մարդկանց, մեր կրթահամալիրում բլոգի միջոցով այն, ինչ ստեղծվում է, մշակվում կամ հավաքագրվում, հասանելի է բոլորին՝ կրթահամալիրում աշխատող դասավանդող, թե այլ դպրոցի ուսուցիչ:

Բաց և թափանցիկ ուսուցում: Դասավանդողն իր ծրագրերը, նախագծերը, առաջադրանքները, հանձնարարությունները և ուսուցման արդյունքները տեղադրում է բլոգում: Այդ կերպ հնարավորություն տալով ցանկացած մեկին, ով հետաքրքրվում է կրթահամալիրում կամ տվյալ դասավանդողի կողմից իրականացվող ուսումնական գործունեությամբ, ցանկացած պահի մտնել համապատասխան բլոգը և կատարել ուսումնասիրություն: Նման ուսումնասիրություն կարող է կատարել և նախարարության աշխատակիցը, և կրթահամալիրի վարչական անդամը, և ծնողը, և բնագավառով հետաքրքրվող ցանկացած մարդ՝ խուսափելով ավելորդ լարումից և հնարավոր կեղծիքից (պայմանավորված լավը երևալու անհրաժեշտությամբ):

Օբյեկտիվ գնահատման հնարավորություն: Ելնելով այն հանգամանքից, որ կրթահամալիրում իրականացվող ցանկացած դասընթացի  ողջ ընթացքը տեսանելի է բլոգում, ուստի դյուրին է այս կամ այն դասավանդողի, սովորողի բլոգնը մտնելով՝ գնահատել նրա գործունեությունը՝ գրանցելով կատարած աշխատանքը, բացթողումները:

Հետաքրքիր են նաև սովորողների դիտարկումներն իրենց բլոգների և ընդհանրապես բլոգավարության վերաբերյալ՝  Տիգրան ԳրիգորյանԱնահիտ ՎերմիշյանԿարեն ՄարգարյանՄարկ Հովհաննիսյան: Նրանցից գրեթե բոլորը բլոգը համարում են սեփական տարածք, ուրախ են, որ տիրապետում են բլոգն աշխատացնելու մեդիագիտելիքներին, ուրախ են նաև, որ իրենց ուսուցիչներն են բլոգով աշխատում՝ այդ կերպ ուսուցումը դարձնելով ավելի մատչելի:

Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, այնպես էլ բլոգային ուսուցումը, սահմաններ չի ճանաչում և մշտապես առաջ գնալու, կատարելագործվելու հնարավորություններ ունի:

Հոդվածը հրապարակվել է Դպիր ամսագրում

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s