Posted in Նախագծեր 2014-2016, Uncategorized

Մայիսյան բաց պարապմունքներ

179567_337501722988735_1218830453_nՈւսումնական պարապմունքների անցկացման վայրը— Հիմնական դպրոց

Ժամկետները-մայիսի 2-5

Մասնակիցներ— 3-րդից 5-րդ դասարանների սովորողներ

3-րդ դասարան  — Ռադարիական նախագծի շրջանակում վերցնում ենք Ջաննի Ռոդարիի «Պապիկը, որ հեքիաթ պատմել չգիտեր» հեքիաթը և սովորողներին հանձնարարում իրենց ընտրությամբ մի որևէ հեքիաթ ներկայացնել տվյալ հեքիաթի նման ու բեմադրել: Բեմադրությունները կարող են լինել ինչպես անհատական, այնպես էլ խմբային, կարող են բեմադրվել կենդանի կամ մեդիայի միջոցով, կարող են բեմադրության մեջ կիրառվել կենդանի հերոսներ կամ տիկնիկներ:

4-րդ և 5-րդ դասարաններ օգտագործելով սովորողների տարիքային տարբերությունները՝ լուծում ենք ուսուցման խնդիրներ: Այսպես բարձր դասարանի սովորողներին կցում ենք իրենց կրտսեր ընկերներին, բոլորին հանձնարարում նույն առաջադրանքը և հետևում արդյունքներին: Այս աշխատանքը նպաստում է, որ կրտսեր սովորողները մեծերի հետ լինելով նրանցից նոր հմտություններ սովորեն, իսկ մեծերին էլ դարձնում է ավելի իքնուրույն: Բոլոր արդյունքները գրանցվելու և հետագայում հոդվածի միջոցով ներկայացվելու են:

Դասի նկարագրություն՝

Ջաննի Ռոդարի  «Երիտասարդ խեցգետինը», «Թարս հարցեր» պատմվածքների ընթերցում, քննարկում, առցանց դասի մասնակցություն:

Սովորողները կարդում և ստուգում են միմյանց կարծիքներ, ճիշտ տարբերակները հրապարակում են նույն նյութի կարծիքներ բաժնում:

Ջաննի Ռոդարիի պատմվածքները: Նախընտրությամբ ընթերցում են և դասարանում ներկայացնում ընկերներին:

Երիտասարդ Խեցգետինը

  1. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:
  2. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:
  3. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:
  4. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:
  5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Թարս հարցեր

  1. Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ էին տղայի տված հարցերը թարս համարվում:
  2. Հորինեք 5 թարս հարց և դրանց համար պատասխաններ գրեք:
  3. Ինչո՞ւ էին մարդիկ ջղայնանում թարս հարցեր տվող մարդու վրա:
  4. Քո կարծիքով երջանիկ էր թարս հարցեր տվող մարդը, ինչո՞ւ:
  5. Կարող է լավ լինել այն մարդու համար, որ ապրում է մենակ, բոլորից հեռու:
  6. Քո կարծիքով ինչո՞ւ էր տղան թարս հարցեր տալիս:

Լեզվական գործունեություն՝

  1. «Երիտասարդ խեցգետինը»-ից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ծեր, առաջ, գտնել, օտար, հանգստություն, այլանդակ, մեղմորեն, վախկոտ, թշնամիներ, փոքր:

  1. Շարունակեք նախադասությունները:
  • Մարդկանց ոտքերը նրա համար են, որ….:
  • Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև…:
  • Մի մարդ լողալ չգիտեր, բայց…:
  • Խոտերը կանաչ գույն են, իսկ…:
  • Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ…:
  1. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

  1. Գրեք ճիշտ պատասխանը:

Գիտեք, որ թրաձուկն ավելի փոքր է քան շնաձուկը, իսկ լոքոն թրաձկից էլ փոքր է, լոքոյից փոքր է իշխանը:

Ո՞րն է ամենափոքր ձումը:

Ո՞րն է ամենամեծ ձուկը:

  1. Նախադասություններին ինչպիսի՞ հարցին պատասխանող այնպիսի բառեր ավելացրեք, որ նախադասության հերասները դառնան վատը:

Կարենի քույրիկը գիրքը տվեց դասընկերոջը:

46 համարի ավտոբուսի վարորդը հայտարարեց հաջորդ կանգառը:

Խանութի վաճառողուհին սպասարկում էր այցելուներին:

Մեր մոտակա այգում աշխատում են մի քանի բանվորներ:

Որսորդն անտառում կրակեց մի արջի:

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s