Posted in Հաշվետվություն 2014-2016, Uncategorized

2015-2016 ուս.տարվա ամփոփում

IMG_689112015-2016 ուստարում աշխատում եմ Հիմնական դպրոցում և դասավանդում եմ 3-5-րդ դասարաններում՝ իբրև մայրենիի ուսուցիչ, 4-րդ և 5-րդ դասարանների մեդիալրագրության ուսուցիչ և 2-րդ դասարանի երկարացված օրվա կազմակերպիչ: 

Մայրենիի դասավանդման ընթացքում լայնորեն կիրառել եմ իմ բլոգը, որտեղ հրապարակված են դասընթացների իմ ծրագրերը, նախագծերը, ինչպես նաև յուրաքանչյուր օրվա անելիքս: Իբրև մայրենիի դասավանդող իրականացրել եմ 10, իբրև ընտրությամբ խմբի ղեկավար՝ 1 երկարաժամկետ և իբրև երկարացված օրվա կազմակերպիչ՝ երկու նախագծեր: Հիմնական դպրոցի Սեբաստացի ռադիոյի պատասխանատուն եմ:

Մայրենիի դասավանդումն ու լրագրության ընտրությամբ խմբի աշխատանքն ինձ համար նորույթ չէ, այս բնագավառում նախորդ տարիներին էլ ունեի բազմաթիվ աշխատանքներ՝ սովորողների համար ստեղծած առաջադրանքներ, մեդիափաթեթներ, իսկ երկարացված օրվա կազմակերպչի աշխատանքը նորություն էր: Սեպտեմբերից մինչ այսօր 2-րդ դասարանի սովորողների համար հորինել եմ լեզվական առաջադրանքներ (առաջադրանքները պարզից բարդանում են), որոնք այժմ ամփոփ ներկայացնում եմ: Թվային այս դասագիրքը կարելի է կիրառել է 2-րդ դասարանի սովորողների մայրենիի ուսուցման ընթացքում:

Ներկայացնում եմ կատարած աշխատանքներիս ամփոփ նկարագիրը՝ Գոհար Բալջյան:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s