Posted in Նախագծեր 2014-2016, Uncategorized

Ղ. Աղայանի օրեր

Image_2831.jpgՆախագծի մասնակիցներ 4-5-րդ դասարանների սովորողներ:

Ժամկետներ- ապրիլի 4-15:

Նպատակ- սովորողներին ծանոթացնել Աղայանի ստեղծագործությանը՝ հեքիաթներին, բանաստեղծություններին և առակներին:

Աղայանական մեդիափաթեթ

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:
  • Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում  հետ է խոսում:
  • Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց  մասին:
  • Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:
  • Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:

Արդյունքներ՝ Ինեսա Հոբոսյան, Մանե Հովհաննիսյան, Իիրնա Գյուրջինյան, Աշոտ Զոզանյան, Հայկ Սարգսյան, Մոնիակա Մարտիրոսյան, Արեն Համբարձումյան

 

Ղ. Աղայան

Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լուսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորնթարթ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասես մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:

Բառարան

Կորնթարթ- թեք

Կռներ-թևեր

Զարհուրել-վախենալ

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրել 20 գոյական, 10 ածական, մեկ թվական:
  • Դուրս գրել մեկ բարդ բառ, առանձնացնել արմատները:
  • Նարնջագույնով նշված բառերի արմատներով նոր բառեր կազմել

Արդյունքներ՝ Հակոբ Սոսյան, Արտյոմ ԶաքարյանԱլեքս Բալասյան, Սամվել Շահվերդյան, Մաքս ՍինհաԻվետտա Մեյթարջյան, Մանե Հովհաննիսյան, Սարգիս Ղազարյան

Արդյունքներ՝

«Վաճառակնի խիղճը»՝ Տիգրան Գրիգորյան, Անահիտ Վերմիշյան, Կարեն Մարգարյան, Արման Գևորգյան, Գոռ Մնացականյան,

«Եղեգնուհի», մաս առաջին և երկրորդ՝ Մարիամ Մկրտչյան, Ռաֆայել Բալասյան, Արտյոմ Զաքարյան,

«Եղեգնուհի» մաս երրորդ և չորրորդ՝ Մարիամ Մկրտչյան,

«Խիզախը կամ աներկյուղը» հեքիաթի շարունակությւոնը՝ Սաթենիկ Մանուկյան, Տիգրան Գրիգորյան, Անդրանիկ Չիլոյան,

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s