Posted in Հոդվածներ, Uncategorized

Երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը

DSCF8393

Ուսուցումն արդյունավետ է, երբ այն չի ընդհատվում, երբ այն բխում է սովորողից և համապատասխանում նրա հարցասիրությանն ու շրջապատի նկատմամբ ունեցած հետաքրքրությանը, երբ ուսուցման մեջ բացակայում են արհեստականությունը, պարտադրանքը: 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակում աշխատել եմ Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողների հետ: Դասվարներ Մելքոնյան Տաթևի և Խաչատրյան Սեդայի հետ ունեցած նախնական համաձայնությամբ սովորողներին տնային առաջադրանք ընդհանրապես չի հանձնարարվել, դրա փոխարեն, հետևելով դասվարի շաբաթվա ուսումնական պլանին, նախագծային գործունեությանը, ես կազմել եմ անելիքների իմ փաթեթը, որը նախապես ներկայացրել եմ իմ բլոգում:  Դեռևս տարվա սկզբին բլոգում հրապարակել եմ նաև երկարացված օրվա՝ իբրև լրացուցիչ կրթության ծրագիրը՝ իր բաղկացուցիչներով, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ, լրացնում  են իրար: Քանի որ մայրենիի դասավանդող եմ, երկարացված օրվա նախագծերում ևս կարևորում եմ նաև սովորողի խոսքի զարգացումը:  Աշխատանքը լուսաբանելու և խմբում մեզ կողքից տեսնելու, մեր արած-չարածը քննարկելու համար ընթացքում տեսագրում-ձայնագրում ենք մեզ, ստանում նոր մեդիանյութեր` որպես հավելյալ արդյունք:

Ահա «Պատրաստում ենք գառնուկ»: Տեսաֆիլմում երևում է, թե ինչպես սովորողները նախապես իրենց հանձնարարված նկարին համապատասխան պատրաստում են գառնուկ (այս կերպ ձեռք բերելով տեխնոլոգիական նոր հմտություններ՝ շրջան կտրել, բամբակ սոսնձել թղթին…), և ապա յուրաքնչյուրը ներկայացնում է իր պատրաստածը: Այսպես տեխնոլոգիական գործունեությանը զուգահեռ զարգանում է սովորողների լեզվամտածողություն, բանավոր խոսքը:

Մեկ այլ տեսանյութ ներկայացնում է, որ սովորողներին հանձնարարված է ազատ թեմայով նկարչություն, հետո նրանք պատմում են, թե ինչ են նկարել:

Երկարացված օրվա կարևոր բաղկացուցիչ է բակային գործունեությունն ու բացօթյա պարապմունքը: Ահա այդպիսի մի օրինակ, ուր սովորողները խոսում են ձյան մասին: Այս տիպի դասերը նպաստում են սովորողների երևակայության զարգացմանը, որովհետև հաճախ նրանց տրվում են կամ մեծերին վերաբերող հարցեր, որոնց պատասխաններն իրենց տարիքի երեխաները սովորաբար չեն իմանում, որովհետև այդ մասին չեն մտածել կամ էլ տրվում են ոչ սովորական արտառոց հարցեր, որոնց պատասխանելու համար սովորողը պետք է երևակայի:

Շատ կարևորում են նաև միասին մուլտֆիլմ դիտելը: Մուլտֆիլմ ընտրելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ. մուլտֆիլմը պետք է լինի որոկյալ, ուսումնական, ունենա ասելիք: Հիմնականում մուլտֆիլմների մեծ մասը ռուսերեն են, ու երբեմն որոշ սովորողների համար անհասկանալի: Այս ընթացքում է, որ բացահայտեցինք որոշ սովորողների ռուսերենի լավ իմացությունները և մուլտֆիլմները թարգմանելու հետաքրքիր միտք առաջացավ:

Քանի որ ես հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ, բնական է, որ երկարացված խմբի իմ սովորողները պետք է նաև մայրենիի որևէ հետաքրքիր գործունեություն իրականացնեին: Այդ գործունեությունը դարձավ ռադիո «Մենքը», որի հաղորդումներն ստեղծվում են հետևյալ կերպ: Յուրաքանչյուր հաղորդման համար ընտրվում են 4 սովորողներ, ովքեր որոշում են, թե ինչի մասին կցանկանան խոսել իրենց հաղորդման ընթացքում: Նրանց տրվում է 2-3 օր ժամանակ, որպեսզի նախապատրաստվեն և տեղեկություն հավաքեն: Ապա միասին նստում ենք, լսում ենք միմյանց հավաքած տեղեկությունները, դրանք խմբավորում ենք, դասավորում մտքերի հաջորդականությամբ և ձայնագրում: Հաղորդումներն անպայման լսում ենք երկարացված օրվա պարապմունքների ժամանակ, քննարկում և փաստում, թե ինչ նոր գիտելիք ստացանք դրանցից, ինչն էր հաջողված, ինչն էր թերի: Երկարացված օրվա ընթացքում ժամանակ ենք տրամադրում նաև ընթերցանությանը, որը լուծում է մի քանի խնդիրներ: Նախ սովորողներն ընթերցում են, նոր գիտելիքներ ստանում, ապա նաև համառոտ ներկայացնում իրենց ընթերցածը, որը նրանց մոտ զարգացնում է բանավոր խոսքը, նպաստում նրան, որ կարողանան իրենց կարդացածի կարևոր և երկրորդական դեպքերը տարբերեն և ներկայացնեն: Երկարացված օրը կազմակերպման մեջ որոշակի տեղ ունի նաև լրացուցիչ կրթությունը, որը ևս օգտագործվում է սովորողի ինքնաարտահայտման համար: Այս տեսանյութում սովորողները խոսում են իրենց ընտրած լրացուցիչ դասընթացների մասին:

Իմ բլոգում ունեմ «Երկարացված օր» բաժին, որտեղ տեղադրում եմ իմ սովորողնեի հետ պատրաստած բոլոր նյութերը:

2-րդ դասարանցիների հետ աշխատանքս կարևորում եմ նաև նրանով, որ համեմատելու հնարավորություն է տալիս (ես նաև մայրենի եմ դասավանդում 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներին): Այս համեմատությունների արդյունքում հետաքրքիր եզրահանգումներ են հասունանում, որոնք մեկ տարվա աշխատանքից հետո մտադիր եմ առանձին հոդվածով ներկայացնել:

Դպիրի հղումը

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s