Posted in Երկարացված օր 2015-2016

Ընթերցանություն

Երկարացված օրվա ընթացքում սովորողներն ընտրել են գրքեր, որոնք իրենց հետաքրքրում էին և ընթերցում են:

Continue reading “Ընթերցանություն”

Advertisements
Posted in Հաշվետվություն 2014-2016

Աշնանային դպրոց

12166811_1672061146374003_324653435_n19.10.2015

Օրը սկսեցինք կես ժամ տևողությամբ պարուսուցմամբ, որին հաջորդեց առավոտյան ընդհանուր պարապմունքը: 10:00-11:00 4-րդ և 5-րդ դասարաններում դասավանդող մայրենիի ուսուցիչների հետ անցկացրինք քննարկում, կարծիքների փոխանակում: Մեր դպրոցներում ընդմիջում անելուց հետո աշխատեցինք բակում:

20.10.2015

Ուսումնական ճամփորդություն Երևան քաղաքի թանգարան, զբոսանք Երևանով:

Մասնակցում են 4-րդ և 5-րդ դասարանցիները:

21.10.2015

Ուսումնական էկոլոգիական ճամփորդություն Հրազդանի կիրճ:

Մասնակցում են 3-րդ և 2-րդ դասարանցիները:

22.10.2015

Առովոտյան ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում: Հիմնական դպրոցի բակի բարեկարգման աշխատանքներ: կաբինետների մաքրման աշխատանքներ:

23.10.2015

Մարտկոցների ներկում:

Posted in Ուսումնական պարապմունքներ 2014-2016

Մայրենին՝ ընթերցասրահում

Հոկտեմբերի 12-ի մայրենիի դասն անցկացրինք Մայր դպրոցի ընթերցասրահում: Դասը սկսեց տիկին Նոնա, ով ներկայացրեց ընթերցասրահից և էլեկտրոնային գրադարանից օգտվելու կարգը, ապա սովորողներն ընտրեցին գրքեր և սկսեցին ընթերեցել:

Posted in Նախագծեր 2014-2016

Երկարացված օրվա ռադիո և TV նախագծեր

IMG_1411Մասնակիցներ — 3-րդ դասարանի սովորողներ

Ժամկետները-2016-2017 ուստարի

Նպատակը— զագացնել սովորողների բանավոր խսոքը, շրջապատը տեսնելու և գնահատելու կարողությունները, ստեղծագործական միտքը, ձարգացնել անկաշկանդ և վստահ խոսելու ունակություններ:

Ռադիոյի Մենք

3-րդ դասարանի սովորողների հետ նախապես ընտրում ենք որևէ թեմա, դրան սովորողները պատրաստվում են՝ մյուս օրը ձայնագրվելու համար: Յուրաքանչյուր հաղորդմանը մասնակցում են 4 սովորող: Հաղորդավարների կազմաը շարունակ փոխվում է՝ բոլոր սովորողներին հնարավորություն տալով մասնակցել նախագծին: Նախագիծը ենթադրում է գրագետ, ճիշտ ձևակերպված մտածված խոսք և ուղղված է սովորողների գիտելիքների հարստացմանը, բանավոր խոսքի զարգացմանը:

Հաղորդման թեմաներն ընտրվում են կրթահամալիրի օրացույցին համապատասխան, լուսաբանում ենք նաև դպրոցի բակում 3-րդ դասարանի սովորողների կատարած պարտիզպանի աշխատանքները:

Ըստ անհրաժեշտության կարող են ստեղծվել նաև տեսանյութեր, որոնք կներկայացվեն

Ռադիոհաղորդումները հրապարակվում են բլոգում և ենթակայքում:

 

Posted in Հաշվետվություն 2014-2016

Սեպտեմբերի կատարողականը

DSC07671Սեպտեմբեր ամսվա ընթացքում մասնակցել եմ բարձունքի հաղթահարում նախագծին և 2-րդ դասարանի սովորողների հետ հաղթահարել ենք Ուշի գյուղի բարձունքը: 3 անգամ եղել եմ սեբաստացի տշռադիոյի պատասխանատու: 3 Անգամ եղել եմ ընդհանուր պարապմունքի պատասխանատու: Continue reading “Սեպտեմբերի կատարողականը”