Posted in Լրացուցիչ կրթություն16-17 ուս.

Լրացուցիչ կրթություն 4-րդ դասարան

05.05.2017

Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի 217-226 հատվածը կարդալ, կարողանալ հարցերի պատասխանել:

02.05.2017

Կարդալ Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի 206-211 էջերը, կարողանալ պատմել:

10.04.2017

Կարդալ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջին մասը, կարողանալ պատմել:

07.04.2017

Պատասխանեք հարցերին և հրապարակեք ձեր բլոգում, հղումն էլ ինձ ուղարկեք

  1. Տիար Բլեյանի օրագրից ընտրիր որևէ օրվագիր: Ընտրածդ գիրը կարդա մենակ, կամ ում հետ կցանկանաս: Որպես պատասխան այստեղ տեղադրիր վերնագիրը՝ հղումով:
  2. Ինչպե՞ս կատարեցիր ընտրությունդ՝

ա. Վերնագիրը հավանեցի
բ. Նախապես ծանոթ էր
գ. Ընտրեցի որևէ օր, ապա նայեցի այդ օրվա գիրը
դ. այլ տարբերակ

  1. Ի՞նչ նոր բառ կամ բառեր կարդացիր այդ օրվա գրում, որը մինչ այդ չէիր հանդիպել:
  2. Այդ օրվա գրում ո՞ւմ մասին էր գրել տիար Բլեյանը, ո՞ւմ ես դու ճանաչում:
  3. Ո՞ր նախադասությունը, միտքը քեզ ամենաշատը դուր եկավ, դուրս գրիր այդ տողերը:
  4. Կա՞ այնպիսի բառ, որ տիար Բլեյանը շատ է սիրում գործածել:
  5. Օրվա ֆոտոպատումից ո՞ր նկարն ես հավանում, ինչո՞ւ:
  6. Եթե դու լինեիր օրվա ֆոտոխմբագիրը, ի՞նչ ֆոտոշարք կառաջարկեիր:
  7. Ո՞ւմ հետ կարդացիր նյութը:
  8. Նյութի վերաբերյալ գրիր և քո կարծիքը և նրա կարծիքը, ում հետ կարդացիր նյութը:

03.04.2017

Աղայանի մասին    կարդալ, փորձել հիշել, անգիր սովորել Աղայանի «Լուսնահաչ» բանաստեղծությունը:

10.03.2017

Անգիր սովորել Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս» և «Բրո՛նզ ես, հո՛ւր ես» բանաստեղծությունները: Այն մարդիկ, ովքեր վստահ են, որ ցանկանում են Չարենցի ծնունդին մասնակցել, ստիպված պետք է կրկնեն կամ սովորեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ևս:

Դասարանում գրած թելադրության տեքստը ուղարկում եմ, որ ինքներդ ձեզ ստուգեք և կարմիրով նշած ձեր սխալներն ինձ ուղարկեք: Շատ ուշադիր կլինեք:

09.03.2017

Անգիր սովորել Եղ. Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը: Բանաստեղծությունից դուրս գրել 3 ածանցավոր և 3 վերջավորությունով բառեր:

06.03.2017

Անգիր սովորել Եղ. Չարենցի «Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.» և «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում» բանաստեղծությունները: Գործնական աշխատանք.

Առանձնացրեք վերջավորություն և ածանց ունեցող բառերը: Երջանկություն, քաղաքացի, քաղաքից, գյուղում, գյուղացի, լուսամուտից, գրիչով, գարնանային, լուսավոր, անհոտ, հոտից, շոգից, ուսուցչուհի, վազորդ, անշշուկ, շշուկով:

Ըստ ցանկության- Մայրիկների տոնի առթիվ վերցրեք ձեր մայրիկների նկարները, մանկությունից հերթով լուսանկարեք, մտցրեք համակարգիչ, մոնտաժային ծրագրով իրար հետևից դրեք, լավ երաժշտություն տակը կցեք ու փոքր տեքստով շնորհավորեք ձեր մայրիկներին: Ֆիլմը պահպանեք, տեղադրեք բլոգում  և մարտի 8-ին միացրեք, որ մայրիկները լսեն:

27.02.2017

Հովհաննես Թումանյանի  «Անբախտ վաճառականները» բալլադը սովորել շատ լավ կարդալ, որ դասարանում հերթով ընթերցեք և քննարկենք:

21.02.2017

Անգիր սովորել Հ. Թումանյանի Իմ երգը բանաստեղծությունը, որ մեդիաուրբաթին արտասանենք միասին:

20.02.2017

Հովհաննես Թումանյանի   «ի՜նչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը սովորել անգիր:

17.02.2017

Անգիր սովորել Վ. Տերյանի«Գարունը» բանաստեղծությունը: Բանաստեղծությունը ձայնագրվել, բլոգում դնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:Լեզվական առաջադրանք՝ վեր, արտ, ներ, չ, ոտ, իկ, ացի ածանցներով կազմեք որքան հնարավոր է շատ պարզ ածանցավոր բառեր:

16.02.2017

Վ. Տերյանի «Հրաժեշտի խոսքերից» բանաստեղծությունը սովորել անգիր:

14.02.2017

Աշխատանք գիրք-տետրով էջ 43:

13.02.2017

Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը շատ ուշադիր կարդալ, կարողանալ տեքստի վերաբերյալ հարցերին մանրամասը պատասխանել: Բալլադից դուրս գրել 5 բարդ և 5 ածանցավոր բառ:

07.02.2017

Շատ ուշադիր կարդալ Հ. Թումանյանի Քեֆ անողին քեֆ չի պակսիլ հեքիաթը, կարողանլ տեքստին վերաբերյալ բանավոր հարցերին պատասխանել:

06.02.2017

Շատ ուշադիր կարդալ  Գնել Հարությունյանի հոդվածը և կայքի կարծիքներ բաժնում գրել ձեր կարծիքը հոդվածի մասին:

03.02.2017

Վահան Տերյանի Fatum բանաստեղծությունը սովորել անգիր:

01.02.2017

Հովհաննես Թումանյանի «Հայոց վիշտը»-ը սովորել անգիր:

31.01.2017

Վահան Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը սովորել անգիր:

30.01.2017

Հունվարյան ճամբարի ամփոփում, հաշվետվություն: Հաշվետվության ձև: Հաշվետվությունները հրապարակել բլոգի Ճամբար բաժնում, հղումն ուղարկել ինձ:  Չախչախ թագավորը հեքիաթը կարողանալ պատմել:

21.12.2016

Շատ ուշադիր կարդալ Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթն, անծանոթ բառերը դուրս գրել և սովորել:

20.12.2016

Հանս Քրիստիան Անդերսենի «Եղևնին» պատմվածքը կարողանալ պատմել:

19.12.2016

Կարդալ Հանս Քրիստիան Անդերսենի «Եղևնին» պատմվածքը, անծանոթ բառերը դուրս գրել, սովորել: Ծնողներին, տատիկ-պապիկներին խնդրել, որ ասեն ամանորյա գեղեցիկ, յուրօրինակ բարեմաղթանքներ: Դրանք դնել բլոգում և դրանց համար նկար նկարել: Բարեմաղթանքները կարող են լինել նաև բարբառով: Կատարած առաջադրանքի հղումը չմոռանաք ինձ ուղարկել:

16.12.2016

Կարդալ և սովորել պատմել «Հեքիաթ փշատերև ծառի մասին»: Առաջադրանքները չկատարել:

13.12.2016

Սովորել շատ լավ կարդալ  «Կանաչ եղևնին» պատմվածքը, դասարանում հարցնելու եմ:

30.11.2016

  • Կարդալ Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմի հաջորդ հատվածը՝ էջ 68-71: Դուրս գրել բոլոր անծանոթ բառերը:

01.12.2016

  • Պատասխանել հարցերին՝
  1. Պատմիր որսկան Դավիթի մասին
  2. Հատվածից դուրս գրիր պառավին բնութագրող բալար բառերն ու արտահայտությունները:
  3. Ինչո՞ւ էր պառավն անիծում դավթին և կարծում, թե նա Մհերին արժանի զավակ չէ:
  4. Բացատրիր հետևյալ դարձվածքները՝ մտքի ծովն ընկնել, ճարը կտրված, գիշերը հասավ, ապրուստը կտրել:

02.12.2016

  • Կարդալ Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմի հաջորդ հատվածը՝ էջ 72-77: Դուրս գրել բոլոր անծանոթ բառերը:
  • Պատասխանել հարցերին
  1. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ Մելիքը զայրացած է ու գրիր, թե որն է նրա զայրույթի պատճառը:
  2. Բնութագրիր Կոզբադնին՝ դուրս բերելով համապատասխան հատվածները:
  3. Դուրս գրիր դարձվածքներ և բացատրիր:
  4. Առանձնացրու պառավի և Դավթի երկխոսությունը: Քո կարծիքով լավ, թե վատ բան է պառավը սովորեցնում Դավթին:

05.12.2016

  • Կարդալ Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմի հաջորդ հատվածը՝ էջ 77-81: Դուրս գրել բոլոր անծանոթ բառերը:
  • Տնային առաջադրանք ՝ Հարցեր և առաջադրանքներ բաժնից 2, 3, 5, 7:

06.12.2016

Գրավոր աշխատանք

07.12.2016

Կարդալ Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմի հաջորդ հատվածը՝ էջ 81-87: Դուրս գրել բոլոր անծանոթ բառերը:

Տնային առաջադրանք՝ Հարցեր և առաջադրանքներ բաժնից 1, 3, 6:

18.11.2016

«Իմ նվերը կրթահամալիրին» (նվեր կարող է լինել ամեն ինչ և ձեռքով պատրաստած մի բան, որը կլուսանկարեք ու որի մասին կպատմեք, երգ, բանաստեղծություն, նվագ, հեքիաթ, մարզանք……)

15.11.2016

Ներկայացնել ընտանիքի անդամներին, պատմել նրանց գործունեության մասին, գրել, թե ընտանիքում բացի ձեզնից ով է ամենասեբաստացին և ինչո՞ւ:

14.11.2016

«Ինչո՞վ է տարբերվում իմ դպրոցը՝ ծնողներիս, տատիկ, պապիկիս դպրոցներից, իմ ուսուցիչները՝ նրանց ուսուցիչներից» (Հարցազրույց վերցնել մեծերից և ներկայացնել կայքում: Հարցազրույցի ձևն ինքներդ ընտրեք՝ ռադիոնյութ, տեքստ, տեսանյութ)

11.11.2016

Դ. Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը սովորել անգիր, քառատողերից մեկը շարադրել արևելահայերենով և տեղադրել բլոգում համապատասխան նկարով:

07.11.2016

Կարդալ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» ընթերցարանի 45 էջ: Անծանոթ բառերը դուրս գրել և սովորել: Պատմությունը կարողանալ պատմել՝ օգտագործելով նոր սովորած բառերը:

04.11.2016

Կարդալ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը» պատմվածքը, անծանոթ բառերը դուրս գրել, սովորել, պատմվածքը կարողանալ պատմել՝ օգտագործելով անծանոթ բառերը:

03.11.2016

Ավ. Իսահակյան «Եղնիկը» պատմվածքի Հարցեր և առաջադրանքներ բաժնից  1, 3, 4, 7, 8, 10:

13.10.2016

Նախադասությունը սովորեք ճիշտ ու վարժ կարդալ, կատարեք առաջադրանքները և հրապարակեք ձեր բլոգում: Հղումն ուղարկեք ինձ:

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

  • իւրաքանչիւր — յուրաքանչյուր
  • ի պտղոյ — ի պտղո
  • իւրմէ — յուրմե

Բառարան

  • ի պտղոյ իւրմէ — իր պտղից
  • ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
  2. Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

11.10.2016

Առցանց դաս

04.10.2016

Լսել Կոիտասի  երգերը, ընտրել դրանցից մեկը և գրել, թե ինչի մասին է: Նկարել երգի համար մի նկար: Տեքստի ներքևում տեղադրել նաև երգի հղումը:

30.09.2016

Անգիր սովորել «Աշուն օր» բանաստեղծության առաջի երկու տուները, բանաստեղծության տուներից մեկը նկարել և ձեր բառերով պատմել բանաստեղծությունը: Տեքստն ու նկարը հրապարակել բլոգում, ուղարկել ինձ:

27.09.2016

  • Տեքստով ներկայացրեք ձեր այսօրվա կարդացած գիրքը:
  • Ձեր բոլոր նկարները վաղը կուղարկեմ, դուք տեքստը գրեք, ուղարկեք ես ստուգեմ, վաղն էլ նկարի հետ կդնեք բլոգում և հղումն անպայման ինձ ուղարկեք, որ ես տ. Մարիին ուղարկեմ, լա՞վ:
  • տեքսը գրելու համար կարող եք օգտվել հետևյալ հարցերից՝
  1. Գրքի վերնագիրը
  2. Գրքի հեղինակը
  3. Գրքի հերոսը
  4. Ինչի՞ մասին էր գիրքը
  5. Ծիծաղելի կամ հետաքրքիր հատվածը
  6. Ձեզ դուր եկա՞վ գիրքը, ինչո՞ւ
  7. Պատրաստվո՞ւմ եք գիքը շարունակել
  8. Հաճելի՞ էր ընթերցասրահում գիրք կարդալը, ի՞նչն էր հաճելի:
  9. Կցանկանա՞ք այդպիս դասերը կրկնվեն:

26.09.2016

Կարդալ Վ. Սարոյան «Հայ ուկը» պատմվածքը, բոլոր անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել: Կարողանալ պատմվածքի վերաբերյալ հարցերին պատասխանել:

24.09.2016

Ձեր ընտրած առակով տեսանյութ պատրաստեք: Առակի առանձնահատկություններն ի նկատի ունենալով ինքներդ առակ հորինեք:

23.09.2016

Գործնական աշխատանք

20.09.2016

  1. Վանկատել հետևյալ բառերը:

Անսկզբունքային, մտազբաղ, շրջմոլիկ, մշտադալար, անբռնազբոսիկ, հնգանկյուն, անշրջահայաց, երկգլխանի, երկմտել, ամենահնադարյան, շքամուտք, վտարանդի, դանդաղաշարժ, վշտանալ, անկշտանալ, անհիշաչար, հրատապ, վռնդել, սփրթնել, սկսել, զբաղվել, սկսել, անընդունակ:

  1. Գտեք տողադարձի սխալները և ուղղեք

Անմարդաբը-նակ, մանկ-ատուն, վազ-քուղի, վազք-ուղի, արտ-ասուք, մռն-չյուն, հու-զմունք, տ-նային, գլ-խատել, վզն-ոց, չմր-սել:

3.Պատուհան, հսկա, լավություն, բացբերան, գլխավոր, հանգույց, սառնորակ բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձեք, օրինակ՝ պատուհան-պա-տուհան, պատու-հան:

19.09.2016

  • Բառերը վանկատեք:

Պատուհան, գրչաման, հեռուստացույց, մազակալ, հանգույց, հիշարժան, մանկապարտեզ, այգեգործ, լուսամուտագոգ, անհանգիստ:

  • Գտեք և դուրս դգրեք այն բառերը, որոնց տառերի և հնչյունների քանակը չի համապատասխանում:

Նահանգապետ, ողկույզ, մարտիրոս, արևային, ամենաերկար, հմակարգիչ, հեռուստացույց, որակյալ, եղրևանի, վարդ, շուշան, կաղին, եղնիկ, կիսաեզրափաիչ, որևէ, բառեր, անօգուտ, հնաոճ:

15.09.2016

Վ. Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան» կարդալ ընթերցարանի 27 էջից, գրել, թե ինչ սովորեցրեց առակը, համացանցում գտնել, թե ինչ է առակը, ինչ առանձնահատկություններ ունի և կարդալ մի որևէ առակ՝ դասարանում ներկայացնելու համար:

13.09.2016

Վ. Սարոյանի «Ծիրանի ծառ» պատմվածքը կարողանալ շատ լավ պատմել:

09.09.2016

Իմ առաջին օրը դպրոցում (գրեք, այն մասին, թե ինչ եք հիշում, երբ 6 տարեկանում դպրոց եկաք)- ստեղծագործական աշխատանք: Ուղարկեք ստուգեմ և հրապարակեք ձեր բլոգներում: Ցանկության դեպքում կարող եք նաև կայքում հրապարակել:

Սովորել Վ. Սարոյան «Ծիրանի ծառը» պատմվածքի անծանոթ բառերը, կարողանալ բանավոր պատասխանել պատմվածքի վերաբերյալ հարցերին:

08.09.2016

Վ. Սարոյան «Առաջին օրը դպրոցում» պատմվածքից դուրս գրել 10-ական 2 և 3 վանկանի բառեր:

07.09.2016

Տնային առաջադրանք

  • Գործնական աշխատանք 2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի, մորաքույն, ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկական:
  • Գործնական աշխատանք 3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը:

05.09.2016

«Իմ ամառային հանգիստը» ստեղծագործական աշխատանք: Աշխատանքը հրապարակել բլոգում, ուղարկել ինձ:

02.09.2016

Տնային առաջադրանք- Հարցեր և առաջադրանքներ բաժնից 2, 3, 5, 6, 7, 8, 13 (գրավոր):

01.09.2016

Տնային առաջադրանք- Վ. Սարոյան «Առաջին օրը դպրոցում» (ընթերցարանի 123 էջ) կարդալ, կարողանալ հարցերին բանավոր պատասխանել::

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s