Posted in Լրացուցիչ կրթություն16-17 ուս.

Լրացուցիչ կրթություն 5-րդ դասարան

19.05.2017

Աբովյանի Զվարճալի, կարճ պատմություններ-ից մեկը ձեր նախընտրությամբ կարդացեք, փոխադրեք ժամանակակից հայերենով, դրա համար նկար նկարեք, վերնագիր հորինեք, դրեք բլոգում: Անպայման կգրեք նաև, թե ինչ հասկացաք ձեր կարդացածից:

17.05.2017

Շատ լավ կարդալ սովորեք 20-րդ պատմությունը և ձայնագրեք: Բլոգում հրապարակեք որևէ նկարով:

10.05.2017

Հ. Սահյան «Կա մի թուլություն»Համո Սահյան բանաստեղծությունը սովորել անգիր:

05.04.2017

Կարդալ Ակսել Բակունցի «Մթնաձորը» (էջ 256) պատմվածքը, կարողանալ դասարանում պատմել:

04.05.2017

Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը ուշադիր կարդալ, որպեզսի կարողանաք հարցերին բանավոր պատասխանել (ընթերցարան էջ 15):

03.05.2017

Հ. Սահյանի «Ի՞նչ կատարվեց…»՝ Հ. Սահյան բանաստեղծությունը սովորել անգիր:

02.05.2017

Ստեղծագործական աշխատանք-պատմեք ձեր պապիկի մասին: Աշխատանքը պապիկի լուսանկարով հրապարակեք ձեր բլոգում:

13.04.2017

Կարդալ Ղ. Աղայանի «Արեգնազան» հեքիաթի 4-րդ հատվածը: Կարողանալ պատմել:

10.07.2017

Կարդալ Ղ. Աղայան «Արեգնազան» հեքիաթի 2-րդ մասը՝ Արեգնազան մաս 2-րդ: 1-ին և 2-րդ մասերը սովորել պատմել:

07.04.2017

Պատասխանեք հարցերին և հրապարակեք ձեր բլոգում, հղումն էլ ինձ ուղարկեք

  1. Տիար Բլեյանի օրագրից ընտրիր որևէ օրվագիր: Ընտրածդ գիրը կարդա մենակ, կամ ում հետ կցանկանաս: Որպես պատասխան այստեղ տեղադրիր վերնագիրը՝ հղումով:
  2. Ինչպե՞ս կատարեցիր ընտրությունդ՝

ա. Վերնագիրը հավանեցի
բ. Նախապես ծանոթ էր
գ. Ընտրեցի որևէ օր, ապա նայեցի այդ օրվա գիրը
դ. այլ տարբերակ

  1. Ի՞նչ նոր բառ կամ բառեր կարդացիր այդ օրվա գրում, որը մինչ այդ չէիր հանդիպել:
  2. Այդ օրվա գրում ո՞ւմ մասին էր գրել տիար Բլեյանը, ո՞ւմ ես դու ճանաչում:
  3. Ո՞ր նախադասությունը, միտքը քեզ ամենաշատը դուր եկավ, դուրս գրիր այդ տողերը:
  4. Կա՞ այնպիսի բառ, որ տիար Բլեյանը շատ է սիրում գործածել:
  5. Օրվա ֆոտոպատումից ո՞ր նկարն ես հավանում, ինչո՞ւ:
  6. Եթե դու լինեիր օրվա ֆոտոխմբագիրը, ի՞նչ ֆոտոշարք կառաջարկեիր:
  7. Ո՞ւմ հետ կարդացիր նյութը:
  8. Նյութի վերաբերյալ գրիր և քո կարծիքը և նրա կարծիքը, ում հետ կարդացիր նյութը:

03.04.2017

Կարդացեք Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջին հատվածը, սովերք պատմել և պատասխանեք հարցերին՝ Եղեգնուհի մաս 1-ին:

22.03.2017

Կարդալ Վաղթանգ Անանյանի «Եղնիկի ձագը» պատմվածքի առաջին հատվածը, կարողանալ շա՜տ լավ պատմե, հատվածին վերաբերող հարցերին պատասխանել:

10.03.2017

Անգիր սովորել Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս» և «Բրո՛նզ ես, հո՛ւր ես» բանաստեղծությունները: Այն մարդիկ, ովքեր վստահ են, որ ցանկանում են Չարենցի ծնունդին մասնակցել, ստիպված պետք է կրկնեն կամ սովորեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ևս: Գ/Ք 165, 166:

09.03.2017

Անգիր սովորել Եղ. Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը:

06.03.2017

Անգիր սովորել Եղ. Չարենցի «Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.» և «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում» բանաստեղծությունները:

Մայրիկների տոնի առթիվ վերցրեք ձեր մայրիկների նկարները, մանկությունից հերթով լուսանկարեք, մտցրեք համակարգիչ, մոնտաժային ծրագրով իրար հետևից դրեք, լավ երաժշտություն տակը կցեք ու փոքր տեքստով շնորհավորեք ձեր մայրիկներին: Ֆիլմը պահպանեք, տեղադրեք բլոգում  և մարտի 8-ին միացրեք, որ մայրիկները լսեն:

22.02.2017

Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը կարդալ և կարողանալ շատ լավ պատմել:

21.02.2017

Անգիր սովորել Հ. Թումանյանի Իմ երգը բանաստեղծությունը, որ մեդիաուրբաթին արտասանենք միասին:

20.02.2017

Հովհաննես Թումանյանի   «ի՜նչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը սովորել անգիր:

17.02.2017

Վ. Տերյանի «Երկու ուրվական» բանաստեղծությունը սովորել անգիր: Ձայնագրվել և բլոգում դնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:

16.02.2017

Հ. Թումանյանի «Արջորս» (էջ 52) պատմվածքի հարցեր և առաջադրանքներ բաժնից 6, 7: Պատմվածքը կարողանալ պատմել:

14.02.2017

Հ. Թումանյանի «Արջորս» (ընթերցարան էջ 52) պատմվածքը կարդալ, կարողանալ դրա վերաբերյալ հարցերին պատասխանել:

13.02.2017

Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը սավորել անգիր: Կրկնել  Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:

07.02.2017

Շատ ուշադիր կարդալ Հ. Թումանյանի Քաջ Նազարը հեքիաթը, կարողանալ տեքստի վերաբերյալ հարցերին բանավոր պատասխանել:Հարցնելու եմ մանրամասն: Հույսներդ չդնեք մուլտֆիլմի վրա:

06.02.2017

Շատ ուշադիր կարդալ  Գնել Հարությունյանի հոդվածը և կայքի կարծիքներ բաժնում գրել ձեր կարծիքը հոդվածի մասին:

03.02.2017

Վահան Տերյանի Fatum բանաստեղծությունը սովորել անգիր:

01.02.2017

Հովհաննես Թումանյանի «Հայոց վիշտը»-ը սովորել անգիր:

31.01.2017

Անգիր սովորել Վահան Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը:

30.01.2017

Հունվարյան ճամբարի ամփոփում, հաշվետվություն: Հաշվետվության ձև: Հաշվետվությունները հրապարակել բլոգի Ճամբար բաժնում, հղումն ուղարկել ինձ: Ոսկի քաղաքը հեքիաթը կարողանալ պատմել:

22.12.2016

Շատ ուշադիր կարդալ Օ Հենրիի «Մոգերի ընծաները» նովելի առաջին և երկրորդ մասերը:

19.12.2016

«Երեք մայրիների երազանքը» լեգենդը կարողանալ պատմել, անծանոթ բառերի բացատրությունն իմանալ անգիր:    Համացանցից դուրս գրել և սովորել, թե ինչ է լեգենդը և ինչ առանձնահատկություններ ունի: Ծնողներին, տատիկ-պապիկներին խնդրել, որ ասեն ամանորյա գեղեցիկ, յուրօրինակ բարեմաղթանքներ: Դրանք դնել բլոգում և դրանց համար նկար նկարել: Բարեմաղթանքները կարող են լինել նաև բարբառով: Կատարած առաջադրանքի հղումը չմոռանաք ինձ ուղարկել:

15.12.2016

Կարդալ Հանս Քրիստիան Անդերսենի «Եղևնին» պատմվածքը, անծանոթ բառերը դուրս գրել, սովորել դասը կարողանալ պատմել:

14.12.2016

«Հեքիաթ փշատերև ծառի մասին» միայն շատ ուշադիր կարդալ, կարողանալ պատմել:

13.12.2016

Սովորել շատ լավ կարդալ  «Կանաչ եղևնին» պատմվածքը, դասարանում հարցնելու եմ:

30.11.2016

Էպոսի 22 և 23-րդ մասերը շատ ուշադիր կարդալ, ժամանակակից հայերենով համառոտ գրել, թե ինչ եղավ այդ հատվածում:

01.11.2016

Պատասխանել հետևյալ հարցերին

  • Ճանապարհին Դավիթն ինչո՞ւ Իսմիլ Խաթունի տված կերակուրները չէր ուտում:
  • Բաթմանա Բուղան ու Չարբահար Քամին Դավիթին սպանելու ի՞նչ ծրագիր էին մտածել:
  • Բնաութագրիր այս հատվածի Դավիթին: Գրածդ պատճառաբանիր:
  • Ինչու Չարբահար Քամին որոշեց Դավթի հետ մնալ:
  • Ի՞նչ որոշեցին անել, որպեսզի Մելիքին հավատացնեն, որ Դավթին սպանել են:
  • Բացատրեք հետևյալ արտահայտությունները՝
  1. Որ գնացին հասան մոտ Բաթմանա կամրջին:
  2. Սըհաթ մի խելք չէր գա էնոնց գլուխ:
  3. Դավիթ էկավ, հասավ էնոնց, նորեն հարցուց:
  4. Դու ըզմեդ մի՛ թալի էդ ջուր։
  5. Կուժ մի էնոր արնեն առեք,
    Էնոր ջանդաք թալեցեք ջուր:

02.11.2016

Կարդցեք էպոսի այն հատվածը, երբ Դավիթը հասնում է Սասուն:

Պատասխանեք հետևյալ հարցերին

  1. Ձեր բառերով պատմեք այն հատվածը, երբ Դավիթը հասնում է Սասուն:
  2. Նկարագրեք այն հատվածը, որտեղ Դավիթը կորցնում է գառներին:
  3. Բացատրեք հետևյալ արտահայտությունները:
  • Էդոր գործի որ չը դընես՝
    Քաղքի մեջ շա՛տ ավերություն տ’ըլնի։
  • Ձենով Հովան էկավ քաղքցոց ասաց.
    — Էս տարին իմ աղբոր տղան տ’անենք գառնարած։
  • Մարդեր որ տեսան զԴավիթ, ասին.
    — Հո՛վան, Դավիթ տի սպանի՛ գառներ։
  • — Հորողբեր,— ասաց,— մագյար ես ծո՞ւռ եմ,
    Գառներ շա՛տ խորոտ կը պահեմ։

05.12.2016

Էպոսի 5-րդ մասը շատ ուշադիր կարդալ:

Տնային առաջադրանք Պատասխանել հարցերին՝

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համառոտ պատմեք հատվածը:
  2. Քաղաքի բնակիչներն իչո՞ւ չցանկացան, որ Դավիթը շարունակի գառնարած աշխատել:
  3. Բացատրեք հետևյալ արտահայտությունները՝
  • Էդա էրկարականջ ուլեր— չե՛ն կանգնի.
    Էդոնք ինձ շատ կր չարչըրեն, շա՛տ կը փախնեն,
  • Թե էն ուլեր առավոտուն չը հանե՛ս գառներաց մեջեն,
    Ես չե՛մ էրթա հետ գառներաց։
  • Դավիթ մըտավ էդ քարայր,
    Փետ մի զարկեց, մեկ էս քարին, մեկ է՛ն քարին.
  • Ինչպե՞ս տ’անեմ, էնոնց տերեր ո՛ւլեր տ’ուզեն,
    Ինձ ուլ չը կա՝ ես տամ։

28.11.2016

«Սասունցի Դավիթ» էպոսի 18-19-րդ մասերը կարդալ, կարողանալ պատմել:

18.11.2016

«Իմ նվերը կրթահամալիրին» (նվեր կարող է լինել ամեն ինչ և ձեռքով պատրաստած մի բան, որը կլուսանկարեք ու որի մասին կպատմեք, երգ, բանաստեղծություն, նվագ, հեքիաթ, մարզանք……)

15.11.2016

Ներկայացնել ընտանիքի անդամներին, պատմել նրանց գործունեության մասին, գրել, թե ընտանիքում բացի ձեզնից ով է ամենասեբաստացին և ինչո՞ւ:

14.11.2016

Հետազոտական աշխատանք՝ Սեբաստացու և Մխիթարյան միաբանության մասին:

11.11.2016

Դ. Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը սովորել անգիր, քառատողերից մեկը շարադրել արևելահայերենով և տեղադրել բլոգում համապատասխան նկարով:

07.11.2016

Գրեք ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմայով՝ Ի՞նչ է ազատությունը, ո՞ւմ է այն ամենից շատը պետք և ինչո՞ւ:

03.11.2016

Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը» էջ 90, կարդալ, կարողանալ  պատմել:

02.11.2016

Անգիր սովորել Ավետիք Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը, ընթերցարան էջ 234

10.10.2016

Համո Սահյան «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը սովորել անգիր:

03.10.2016

Լսել Կոիտասի  երգերը, ընտրել դրանցից մեկը և գրել, թե ինչի մասին է: Նկարել երգի համար մի նկար:

29.09.2016

Համացանցում տեղեկություններ, հուշեր գտնել Կոմիտասի մասին և ներկայացնել ձայնագրության միջոցով:

28.09.2016

Անգիր սովորել Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

26.09.2016

Կարդալ Վ. Սարոյան «Ճառ մարդկային քթի մասին» (ընթերցարանի 196 էջ), անծանոթ բառերը սովորել, կարողանալ բանավոր պատասխանել հարցերին:

22.09.2016

Վ. Սարոյան «Հայ ուկը» կարողանալ շատ լավ պատմել, անծանոթ բառերի իմաստները սովորել:

20.09.2016

Շատ ուշադիր կարդալ Վ. Սարոյան «Հայ ուկը», կարողանալ դասի վերաբերյալ հարցերին բանավոր պատասխանել:

19.09.2016

Առցանց դաս

13.09.2016

Վ. Սարոյան «Յուլիսիս», ընթերցարանի 68 էջ:

09.09.2016

Պատմիր քո խնամած կամ քեզ սիրելի կենդանու մասին: Իմ ստուգելուց հետո պատմությունը հրապարակեք ձեր բլոգներում:

08.09.2016

Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հարցեր և առաջադրանքներ բաժնից 2,3,4,6:

07.09.2016

Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը կարողանալ շա՜տ լավ պատմել, բոլոր անծանոթ բառերի բացատրություններն անգիր իմանալ:

06.09.2016

Տնային աշխատանք- Գ/Ք-ից 31, 32, 33:

05.09.2016

Վ. Սարոյան «Թակարդը, Աստված իմ, թակարդը» ստեղծագործության հարցեր և առաջադրանքներ բաժնից՝  2, 4, 5, 7:

02.09.2016

Ընթերցարանի 200 էջից շատ ուշադիր կարդալ Վ. Սարոյանի «Թակարդը, Աստված իմ, թակարդը» ստեղծագործությունը, կարողանալ հարցերին բանավոր պատասխանել:

01.09.2016

Տնային առաջադրանք- Գտնեել տեղեկություններ, հուշեր Սարոյանի մասին և նյութ պատրաստել:

 

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s