Posted in Հաշվետվություն 2014-2016

Հաշվետվություն հունիս

  • 10472688_538287866283186_3489719780460296378_nմասնակցություննուսումնականճամբարին

Ուսումնական ճամբարին մասնակցել եմ որպես ճամբարի պետ:

  • մասնակցությունը «Բանգլադեշյանպլեներ 2014-ին», ստուգատեսփառատոներիցյուրաքանչյուրին

Պլեներն ունեմ անուղղակի մասնակցություն:  Կազմակերպել եմ պլեներին մասնակից Թիֆլիսյան խմբի գիշերակացը և սնունդի մատուցումը Հիմնական դպրոցում:

  • մասնակցությունըքննականկենտրոններիաշխատանքին

Եղել եմ 4-րդ դասարանի գիտելիքների ստուգման կենտրոնի ղեկավարը, հետևել եմ ստուգման բնականոն, անխոչընդոտ ընթացքին, անաչառ  ու օբյեկտիվ ստուգմանը:

  • մասնակցությունը 2014-2015 ուստարվաընդունելությանաշխատանքին

Կազմակերպել եմ տեղեկատվական գլխարկների տարածում նախակրթարաններում, Հիմնական դպրոցի դասավանդողները եղելն են նաև Արգավանդի, Մասիսի, Փարքարի գյուղերում, ճամբարի ընթացքում ջոկատներով շրջել են քաղաքի և Բանգլադեշի զբոսայգիներում: Ուսուցիչների ամառային դպրոցի ընթացքում տեղեկատվական թերթիկներ ենքբաժանում քաղաքի զբոսայգիներում, Բաբաջանյան փաղոցի նորակառույց  շենքերում, Բ2 թաղամասի շենքերի բակերում, շաբաթ և կիրակի օրերին` թատրոններում:

Ընդունելության համար Հիմնական դպրոց այցելած ծնողներին ներկայացրել եմ ծրագիրը, դպրոցի միջավայրը: Փաստում եմ ցուցանիշ. մինչ այժմ մեզ այցելած ծնողներից բոլորը (բացառությամբ մեկի) ընտրել են մեր ծրագիրը:

  • ուսումնականայլնախագծիմշակումիրականացումը

Ղեկավարել եմ ԴիջիԹեք  բիզնես ֆորումը,

Կազմակերպել եմ և կազմակերպում եմ Մեդիակենտրոնի հերթապահությունը:

Շրջակա միջավայրի օրը Հիմնական դպրոցից 4 խումբ եղել է քաղաքի տարբեր մասերում, իրականացրել է հանրօգուտ աշխատանք և տեղեկատվական թերթիկներ է բաժանել:

Այս տարի ունենք ամառային ճամբար:

Կազմակերպել ենք Հրաժեշտ պամպերսին ծեսը:

  • ուսումնականՁերբլոգիաշխատանքը

Բլոգս այնքան էլ ակտիվ չէ այս շրջանում:

  • ինքնակրթություն

Ամեն օր ձեռք եմ բերում նոր գիտելիքներ և հմտություններ դպրոցի ղեկավարման աշխատանքում J

 

Հունիսյան աշխատանքները գնահատում եմ լավ, որովհետև Հիմնական դպրոցի դասավանդողները, թերևս, իմ անհետևողականության պատճառով այնքան էլ ակտիվ չմասնակցեցին ստուգատեսներին ու փառատոներին, չնայած որ ունեին բազմաթիվ հրաշալի նյութեր և մեծ պոտենցյալ:

Ուսուցիչների ամառային դպրոցի սկզբից Հիմնական դպրոցի 8 դասավանդողներից  3-ըգնացել են Հյուսիսային համալսարան՝դասերի, մեկը աշխատել է Ամառային ճամբարում և 4 դասավանդողի հետ աշխատելն այնքան էլ լիարժեք չի ստացվել:

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s