Posted in Քաղաքացիական-հասարակական նախագծեր 2014-2016

Մեկ օր քոթոթիս հետ

DSC04482Այսօր երեկոյան գտնվեց իմ սևուկի մայրիկը, և ես վերադարձրի նրան: Պարզվեց` շնիկն ընդամենը 4 օրական էր, որից մեկ օրն ապրեց ինձ հետ: Բայց երևի ճիշտ կլինի ասել` ես ապրեցի իրենով, ու ընդամենը ձեռքի ափի չափ քոթոթի շնորհիվ կյանքն այլ գույներ ստացավ: Ամենահուզիչ պահն էր  հետևել, թե ինչպես է աչուկները փակ հոտոտում, գտնում կաթի շիշը ու սկսում շնչակտուր ուտել:

Երբեք նաև չեմ մոռանա մայր շան աչքերն ու հայացքը: Մեծ շուն էր, ու զգացվում էր, որ սա իր առաջին սերունդը չի: Այս անգամ ունեցել էր ութ ձագ, որից կենդանի էին մնացել վեցը: Երբ ես քոթոթին ձեռքիս մոտեցա, անգամ չգռմռաց: Անհամբեր հետ ու առաջ էր անում: Քոթոթին դրեցի բնի մոտ, սկսեց հոտոտել, հետո ձեռքերս հոտոտեց: Աչքերում այնպիսի հուզիչ տխրություն ու երախտագիտություն կար, իմ քոթոթն էլ գնաց մռութը մտցրեց քուրիկ-ապերիկների մեջ ու սկսեց գոհունակությամբ մռմռալ:

Ես կանգնած նայում էի քոթոթիս, կեղտոտ բնին, սառը երկաթին, որի վրա կծկվել էին շան ձագերը, նրանց մայրիկին, որ կենդանական անփությությամբ տրորում էր ձագուկներին, այս ու այն կողմ հրմշտում, ու հանկարծ զգացի, որ սկսում եմ նախանձել էդ մայր շանը…

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s