Posted in Հոդվածներ, Նախագծեր 2014-2016, Uncategorized

Ընթերցանություն

DSC03971Ընթերցավարի ամենակարևոր և հիմնական խնդիրն ընթերցանության խրախուսումն է, շատ ընթերցողներ ունենալը: Այս նպատակին հասնելու համար տարբեր ժամանակներում տարբեր իջոցներ են կիրառվել:
DSC03973 DSC03972 DSC03980Մեր օրերում լուրջ խնդիր է դարձել «ի՞նչ անել, որ սովորողները կարդան» հարցը: Ընթերցանության խրախուսումը սահմաններ չի ճանաչում, և ինչպես ցանկացած գործում, ասյտեղ ևս նորարարական բազմաթիվ եղանակներ և հնարներ կան, բայց կա մի պարզ ճշմարտություն, որն անփոփոխ է. Ցանկացած գործ «դատապարտված» է հաջողության, եթե սովորողը դրանից հաճույք է ստանում` ցուցաբերելով նախաձեռնությունը: Ընթերցանությունն ուսուցման միջոցներից մեկն է, և այս դեպքում էլ, ինչպես փորձն է ցույց տալիս, ճիշտ է սովորողին ազատություն և ընտրության հնարավորություն տալը` գրքի ընտրությունը թողնելով նրան: Սակայն ինչպես ծանոթացնել և հասու դարձնել սովորողին ընթերցասրահի գրքի պաշարներին և ինչպես նրա մեջ այդ գրքերը կարդալու հետաքրքրություն և ցանկություն առաջացնել: Մեր աշխատանքի ընթացքում այդ նպատակով իրականացրել ենք մի շարք հնարներ, կազմակերպել ենք միջոցառումներ: Ընտրովի լրագրության դասընթացին  իրականացնում ենք «Իմ ընթերցարանը» շարունակական նախագիծը, որի յուրաքանչյուր թողարկմանը 6-րդ դասարանի սովորող Տաթև Ղազարյանը համառոտ պատմում է մի որևէ հեքիաթ, բայց չի ավարտում՝ առաջարկելով ընթերցել հեքիաթի ավարտը և «կարծիքներ» բաժնում գրել: Իբրև խրախուսում՝ այն սովորողները, ովքեր առաջինն են պատասխանում, արժանանում են մրցանակի: Կազմակերպել ենք նաև «Անտարես» հրատարակչության ձևավորման մասնագետի հետ հանդիպում, որին նախապատրաստվելիս մի քանի սովորողներ կարդացել են Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը, միասին ընտրել ենք փոքր հատված և բեմադրել: Բեմադրությանը ներկա էին այլ սովորողներ ևս: Այս փոքրիկ միջոցառումը շատ ոգևորիչ էր, ու բազմաթիվ սովորողներ շտապեցին գիրքը ընթերցելու: Ընթերցանության խրախուսիչ մեթոդներից մեկն էլ քննարկումներն են: Ժամանակ առ ժամանակ ընթերցասրահում կազմակերպվում են գրքերի քննարկումներ: Սովորողներն իրենց սիրելի գրքերի մասին նախապես պատրաստում են նյութեր, պատմում են, թե ինչեր են սովորել գրքերից: Նման դեպքերում սովորոբար ծավալվում է ակտիվ քննարկում, սովորողները լրացնում են իրար, հարցեր տալիս, ստուգում միմյանց: Նման քննարկումները, որպես կանոն, անցնում են շատ ակտիվ ու շատ արդյունավետ են, որովհետև դրանցից հետո սովորողները, լսելով այս կամ այն գրքի մասին, ցանկանում են կարդալ:

Ուսումնասիրելով ժամանակակից ընթերցավարների փոձը՝  կիրառել ենք նաև խաղ-ընթերցանության հայտնի մեթոդներից մեկը: Ընթերցանությունը կազմակերպվեց հետևյալ կերպ. սովորողների առջև դրվեցին ընթերցարանի բոլոր գրքերը` նրանց ազատ ընտրության հնարավորություն տալով: Սովորողներն ունեին համացանցին միացված նեթբուքներ, որպեսզի կարողանան նաև էլգրքեր կարդալ: Երբ բոլորն ընտրել էին իրենց գրքերը, սահմանվեց ընթերցանության համար ժամանակ` պայմանով, որ յուրաքանչյուր սովորող իր կարդացած գրքից պետք է առանձնացնի փոքրիկ հատված`բարձրաձայն ընթերցելու համար: Համապատասխան ժամանակի լրանալուց հետո սովորողներն ընթերցեցին իրենց ընտրած հատվածները, ապա կազմվեցին խմբեր, որոնք պետք է լսած նյութերի հիման վրա հորինեին սեփական պատումները:

Ինչպես փորձը ցույց տվեց, աշխատանքն անչափ հետաքրքիր ու գրավիչ էր սովորողների համար, նրանք դասի սկզբից մինչև վերջ ոգևորված էին, հետաքրքրված, դասից հետո գրեթե բոլոր սովորողներն իրենց համար առանձնացրին գրքեր` տանը ընթերցելու նպատակով: Աշխատանքի ընթացքում հստակ երևացին մարդկային մի շարք հատկանիշներ` հանդուրժողականություն, կողքինի կարծիքը լսելու և հարգելու կարողություն, ինքնուրույնություն, ստեղծականություն….

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

One thought on “Ընթերցանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s