Posted in Քաղաքացիական-հասարակական նախագծեր 2014-2016

Այսօր Պռոշյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հրաշք…

DSC02986Այսօր Պռոշյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հրաշք:
Մինչ թանգարան այցելելը հրաշալի օր էինք անցկացրել` տպավորություններով և հաճելի պահերով հագեցած, բայց ամեն ինչ սովորական էր ու պարզ: ՀԵՏՈ…

Նստած ենք թանգարանի պարտեզում: Ավագ դպրոցի ընթերցավար Վանուհին խնդրեց, որ սովորողների հավաքենք, որովհետև մեզ համար փոքրիկ ներկայացում է նախապատրաստվում: Մինչ այդ բակում տեսել էի տարազով շրջող մարդկանց ու ենթադրեցի, թե ինչ բեմադրություն պետք է սպասել: Անկեղծ ասած, չոգևորվեցի ու այդպես էլ իմիջիայլոց նստել էի, երբ հայտնվեց ազգային հագուստներով մի փոքրիկ խումբ ու սկսեց երգել,պատմել մեր ազգային ծեսերի, սովորությունների մասին: Հետո մեկը մյուսին հաջորդեցին աշխատանքային ծեսերը` իրենց երգով, պարով, հետո խաղերը, հետո ամեն ինչ միաձուլվեց աշնան բնությանը, պարտեզը, մարդիկ, երաժշտությունը, ծառերի բազմագույն տերևները խառնվեցին իրար: Շուրջս միայն գույն էր, չէ գույն չէր. երանգ էր, որովհետև գույնը հստակ է լինում: Հետո ես մի պահ մոռացա` որտեղ եմ, ու աննկարագրել թեթևություն ու հրճվանք պարուրեց ինձ: Եզակի ու անմոռաց պահ էր. առաջին անգամ կյանքում հասկացա, որ պարզունակ երգի, սովորական բառերի մեջ կարող է ամփոփվել անսովոր, շատ կարևոր ու նաև անբացատրելի մի բան: Չգիտեմ, գուցե նույնը օտարերկրացին չզգա, գուցե հայ լինելն է կարևոր, բայց այգու քարե նստարանին նստած` առանց հատուկ որևէ բան անելու ես հանկարծ դարձա երջանիկ…
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հասու դարձրին ինձ այս պարզ ճշմարտությանը:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s