Posted in Հոդվածներ, Նախագծեր 2014-2016

Ընթերցավար-դասավանդողի նախագծային աշխատանքի իմ փորձը

1014224_528900963848809_349030677_nՍեպտեմբերից սկսած Հիմնական դպրոցում իմ ղեկավարությամբ գործում է ընթերցարան, որը զուգահեռ նաև մայրենիի դասասենյակն է: Մայրենի դասավանդումը 5-6-րդ դասարաններում վստահված է ինձ: Ամփոփելով ամիսը` փորձում եմ ի մի բերել և վերլուծել իմ` ընթերցավար-դասավանդողիս, աշխատանքը: Նախ անհնար է չփաստել, որ մայրենիի դասավանդողի համար շատ մեծ պարգև է ընթերցարանում դասավանդելու հնարավորությունը: Իհարկե, ընթերցարանը ասելով` չպետք է հասկանալ սովետական գրադարանների ընթերցարանները: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում գործող ընթերցարանները համապատասխանում են ժամանակակից ուսուցման պահանջներին` հագեցած են նոթբուքերով, թվային տեխնիկայով, էլգրատախտակներով, պրոեկտորներով, անլար համացանցով: Բոլոր սովորողներն իրենց նոթբուքերում ունեն անհրաժեշտ թվային դասագրքերի փաթեթները, ընթերցարանը շարունակաբար համալրվում է նոր հրատարակված գրքերով: Ունենք նաև մեդիագրադարան, որը, նույնպես, սովորողների, դասավանդողների և գրադարանի աշխատակիցների ջանքերով համալրվում է նոր նյութերով: Ողջ օրվա ընթացքում ընթերցարանը սպասարկում է բոլոր դասարանների սովորողներին: Ընթերցարանի հետագա ծրագրերում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք պետք է նպաստեն սովորողների ընթերցասիրությանը: Այս գործում շատ ակտիվ պետք է մասնակցեն հատկապես 5-6-րդ դասարանների սովորողները, ովքեր դեռ անցյալ տարվանից սիրով ու ոգևորությամբ են կարդում իրենց հանձնարարված լրացուցիչ ընթերցանության նյութերը: Այս տարի պատրաստվում ենք հանդիպումներ կազմակերպել կրտսեր դասարանի սովորողների հետ: Այս հանդիպումները շատ կարևոր են ինչպես փոքրերի, այնպես էլ 5-6-րդ դասարանների սովորողների համար: Փոքրերը դրանց միջոցով տեղեկանում են հետաքրքիր գրքերի մասին, որոնք կարելի է ընթերցել, իսկ մեծերի մոտ այս ճանապարհով զարգանում է բանավոր խոսքը: Նրանք պետք է ոչ միայն ամբողջական ներկայացնեն իրենց ասելիքը, այլև պետք է այնպես ներկայացնեն, որ դիմացինին հետաքրքրի, գրավի, իսկ դա շատ կարևոր և բարդ խնդիր: Վստահ եմ` այս աշխատանքի ընթացքում  մեզ համար էլ աննկատ շատ սովորողների մոտ այդ խնդիրը կլուծվի:

Վերոնշյալ պայմանները մայրենիի դասավանդողի համար ստեղծում են աշխատանքի մեծ ասպարեզ, որը թույլ է տալիս դուրս գալ ավանդական դասի կառուցվածքից և նոր  որակներ գրանցել: 2013-2014 ուստարում կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագիծը ենթադրում է բազմաշերտ, անհատական և ստեղծագործական աշխատանք: Այս աշխատանքն իրականացնելու համար անհարաժեշտ են համապատասխան պայմաններ.  դասարանային սովորական միջավայրը կաշկանդող է և ոչ այնքան հարմար: Ելնելով մեր ընթերցարանի պայմաններից` վստահորեն կարող եմ ասել, որ նախագծային աշխատանքի համար դժվար թե գտնվի ավելի նպաստավոր մի վայր, քան ընթերցարանն է: Նախ` ընթերցասրահի մեծ տարածքը թույլ է տալիս սովորողներին ազատ տեղավորել, որպեսզի նրանք իրար չխանգարեն: Յուրաքանչյուր սովորող կամ սովորողների խումբ ունի իր հանձնարարությունը, որի շուրջ աշխատում է: Շատ հարմար է այն, որ բոլոր գրքերը ձեռքի տակ են և ցանկացած սովորող ըստ անհրաժեշտության կարող է օգտվել դրանցից: Յուրաքանչյուր սովորող, անկախ իր գտնվելու վայրից, կարող է օգտվել անլար համացանցից` նյութեր որոնել, ստեղծած նյութերը սեփական բլոգներում, կայքում տեղադրել,  մեդիագրադարանից օգտվել: Եթե, նույնիսկ բոլոր սովորողներին տրվում է միևնույն առաջադրանքը, ի տարբերություն ավանդական դպրոցի, բոլորովին անհրաժեշտ չէ, որ նրանք բոլորը համախմբված նույն տեղում նստեն: Քանի որ սովորողներն ունեն անհատական նոթբուք-նեթբուքեր, առաջադրանքը նրանք ստանում են իրենց էլհասցեներին և սկսում աշխատել: Աշխատանքն ավարտելով` պատրաստի արդյունքն ուղարկում են ուսուցչին, ով իր համակարգչի առջև նստած ստուգում և հետ է ուղարկում համապատասխան հասցեով: Էլգրատախտակն օգտագործելու անհրաժեշտության դեպքում ընթերցասրահն այնպես է դասավորված, որ բոլոր անկյուններից գրատախտակը երևում է. այսինքն. այս դեպքում ևս սովորողները կարող են մի տեղում չկուտակվել: Դասի կազմակերպման այս ազատ ընթացքը ոչ միայն հեշտացնում է դասավանդողի աշխատանքը, որովհետև սովորողները իրար չեն խանգարում, միմյանց հետ չեն խոսում և չեն աղմկում, այլև չի կաշկանդում երեխային: Ցանկացած ուսուցիչ կփաստի, որ շատ ավելի հեշտ է սովորողին մի որևէ   նյութ սովորեցնել, քան թե հասնելն այն արդյունքին, որ սովորողը ինքը որևէ բան և այն էլ օգտակար և որակյալ բան ստեղծի, իսկ ստեղծելու համար մարդուն պետք է ազատություն և վստահություն:

Սեպտեմբեր ամիսը մեզ մոտ սարոյանական ամիս էր http://himnakan.mskh.am/node/5191: Այս ընթացքում ընթերցել ենք Սարոյանի բազմաթիվ ստեղծագործություններ http://himnakan.mskh.am/node/5268 http://himnakan.mskh.am/node/5266

http://himnakan.mskh.am/node/5259,  http://himnakan.mskh.am/node/5232

http://himnakan.mskh.am/node/5226 http://himnakan.mskh.am/node/5225

http://himnakan.mskh.am/node/5222 http://himnakan.mskh.am/node/5214

http://himnakan.mskh.am/node/5210  http://himnakan.mskh.am/node/5209

իրականացրել ենք առցանց դասեր http://himnakan.mskh.am/node/5163, համացանցում գտել ենք Սարոյանի մասին ուշեր http://himnakan.mskh.am/node/5177  htp://himnakan.mskh.am/node/5176 http://himnakan.mskh.am/node/5174 http://himnakan.mskh.am/node/5173 http://himnakan.mskh.am/node/5172, դրացից հետաքրքիր մեդիանյութեր պատրաստել http://himnakan.mskh.am/node/5235  http://himnakan.mskh.am/node/5234 http://himnakan.mskh.am/node/5246 http://himnakan.mskh.am/node/5265 http://himnakan.mskh.am/node/5254 :

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s