Posted in Թարգմանություն

Ընտրություն

Գայլուհին վազելով հասավ իր որջին և կամացուկ գռմռաց: Մթության մեջ շողշողացին հինգ զույգ հուլունքների նմանվող աչուկներ: Գայլուհու սիրտը տրորվեց ցավից: Գայլի ձագերը, զգալով մոր հոտը, միմյանց հրելով, իրենց անվարժ թաթիկները ծուռ-ծուռ դնելով՝ վազեցին նրա մոտ: Գայլուհին խոր շունչ քաշեց. դեռ ոչինչ, դեռ ժամանակ կա: Նա պառկեց կողքի վրա, աչքերն ամուր փակեց: Ձագուկները մռմռալով, մեկը մյուսի վրա բարձրանալով՝ ձգվեցին դեպի մայրը: Ահա գայլուկներից ամենամեծը և ճարպիկը մոտեցավ, և քաղցր ու տաքուկ կաթ հոսեց: Գայլուհին բարձրացրեց գլուխը և երկար ու խոնավ լեզվով լիզեց նրան: Ձագուկները հերթով գտան իրենց կուրծքը, և հաճույքից մռմռալով՝ սկսեցին ծծել: Բայց ինչ-որ մեկը վնգստաց: Գայլուհին գլուխը բարձրացրեց, և նրա աչքերի մեջ անհանգստություն կար: Փոքրիկը նստած էր մի անկյունում, նայում էր խղճահարույց և կամացուկ վնգստում: Խղճահարությունից մոր հայացքը մթնեց: Նա հրեցին ձագուկներից մեկին, որն արդեն բավական կերել էր և գրեթե կուշտ էր: Գայլուկը մռմռաց` նորից կաթիկ պահանջելով: Գայլուհին ավելի ուժեղ հրեց: Իսկ նվազ գայլուկը շարունակում է նստած մնալ անկյունում, նայել քույրերին ու եղբայրներին ու չէր համարձակվում պայքարել ինքն իր համար: Մայրը ձգվեց դեպի նա, լիզեց նիհարիկ կողը, և փոքրիկը համարձակություն ձեռք բերեց: Քամին փչեց հարավից, ծխի հոտը հասավ գայլուհու հոտոտելիքին: Հրդեհ շատ մոտ է: Պետք է շտապել, ա~խ, ինչքա~ն է պետք: Գայլուհին կտրուկ բարձրացավ: Ձագուկները գլորվեցին այս ու այն կողմ. դժգոհ ու լուռ նստեցին: Նստել են խելոք ու աչքերը հառել մորը: Գայլուհին բոլորին ընդգրկեց իր սիրող ու ջերմ հայացքով և ոչ մեկի վրա կանգ չառավ: Սիրտը կեղեքվում էր. բոլորն իր արյունն են, իր հարազատ են: Հոտոտեց բոլորին. ի~նչ անուշ բույր ունեն: Ահա սա աղջիկ է. նրա բուրմուքը նրբիկ է, մորթին` քնքուշ: Սա տղա է. լավ գայլ կդառնա, թեկուզ հիմա փոքրիկ է, թույլ: Նրա մորթին խառնված է, ականջի ծայրերը` կախ: Գյլուհին ոռնաց: Մոր լացը տարածվեց ամբողջ անտառում, բայց հրդեհի ոռնոցը խլացրեց այն: Այրող գերանների հոտն արդեն գլիս էր, բնության տարերքը ոչ մեկին և ոչինչ չէր խնայում: «Վե՞րջ, գոնե մենկին փրկեմ, մեկին անտառից հանեմ»: Գայլուկները զարմացած նստել են, պոչիկները սղմել հողին, մայրիկից աչքերը չեն կտրում: Վերցրեց ամենամեծին, ամենաուժեղին ու առանց մյուսներին նայելու՝ դուրս փախավ, սլացավ խելակորույս՝ առանց հետ նայելու: Բայց սուր ականջը աչք չէ, այն մեջքի հետևից էլ լսում է ձագուկների վնգստոցը, նրանց թաթիկների փափուկ բարձիկների տակ չորացած տերևները խշխշոցը: Լսում է վառվող ճյուղերի ճարճատյունը , հրդեհի այրող ջերմությունն ու ծուխը կուրացնում են աչքերը: Արցունքները հոսում են ծխից… իհարկե ծխից, էլ ուրիշ ինչի՞ց:

http://samlib.ru/d/dolgaja_g_a/vibor.shtml, ռուսերենից թարգմանեցին 7-րդ դասարանի սովորողները:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

2 thoughts on “Ընտրություն

  1. Իմ կարծիքով գայլուհին ճիշտ վարվեց, որովհետև նա մտածոց, որ չի կարող բոլորին փրկել և նա փրկի բոլորին նա ընտրեց ձաքուկներից բոլորին, բայց նա ընտրեց ձագուկներից ամենաուժեղին, ամենամեծին և անտառից դուրս հանեց։ Նա հետև չնայեց, բայց ձագուկների ձայնը շատ լավ նա լսում էր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s