Posted in Ճամփորդություններ 2014-2016

ճանապարհորդություն Հառիճի վանք

Այսօր հերթական անգամ կրթահամալիրը հրաշալի նվեր պարգևեց մեզ` դասավանդողներիս, և մի խումբ սովորողների: Հառիճի վանքի ընծայարանի բացման կապակցությամբ որոշում էր ընդունվել, որ պարոն Թոփիկյանի ղեկավարած արդեն արհեստավարժ երգչախմբը պետք է ելույթ ունենա վանքում: Բայց ուխտագնացությանը մասնկացելու հնարավորություն տրվեց ոչ միայն երգչախմբի անդամներին, այլ բոլոր դասավանդողներին: Առավոտյան 9:00-ին մեր` գրեթե 100 հոգուց բաղկացած ուխտավորների խումբը շարժվեց Արթիկ: Հերթական անգամ ես բացահայտեցի Հայստանը, և ինչպես շատ դիպուկ ասաց տիար Բլեյանն ամեն անգամ այսպիսի ճամփորդությունից հետո մեզ համար Հայաստանը դառնում է ավելի մեծ, գրավիչ ու ավելի սիրելի: Գյուղում, ըստ պայմանավորվածության, մեզ արդեն սպասում էին դպրոցի տնօրենը, իսկ վանքում վանահայրերը և ճեմարանի սաները: Երգչախումբի ելույթն եկեղեցու մրոտված պատերի և գմբեթի ներքո ավելի տպավորիչ և ազդեցիկ հնչեց: Եղանք նաև նորաբաց ընծայարանում: Մենք դատարկաձեռն չէինք գնացել. տերել էինք գրքեր, ինչպես վանքի, այնպես էլ գյուղի երեխաների համար: Դրանից բացի փորձեցինք նաև նրանց սովորեցնել մեր երգերն ու միասին պարեցինք: Գյուղի հրաշք բնությունը ոչ մեկին անտարբեր չէր կարող թողնել. լուսանկարվեցինք, բարձրացանք ժայռերով, ծաղիկներ հավաքեցինք…. Մի խոսքով հրաշալի էր ու ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր կազմակերպեցին ու լցրեցին այս օրը:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s