Posted in Ճամփորդություններ 2014-2016

Չեմ դադարում հիանալ

Այս տարի` սկսած Արցախի ուխտագնացությունից մինչև հիմա, ես չեմ դադարում բացահայտել ու հիանալ Հայաստանով: Պարզվում է` մեր հայրենիքում կան բազմաթիվ հրաշալի, գեղատեսիլ ու խենթանալու չափ չքնաղ վայրեր, որոնց գոյության մասին այսքան տարի ես չեմ իմացել: Երեկ մենք կազմակերպել էինք հայրենագիտական արշավ Ապարանի ջրամբար և մերձակա եկեղեցիները: Ջրամբարի մասին միայն լսել էի և կարդացել համացանցում: Անկեղծ ասած, անհետաքրքիր մի բան էի կարծում և ավելի շատ ծրագրել էի շրջել եկեղեցիներով: Մի քիչ երկար ճանապարհից հետո վերջապես մտանք Քուչակ գյուղը, ոլոր-մոլոր ճամփաներով գնացինք, գնացինք և հանկարծ… Տեսարանը իր գեղեցկությամբ գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Մեր առջև ջրային մե~ծ զանգված էր, որի մեջ արտացոլվել էր կապույտ երկինքը` սպիտակ ամպիկներով: Ջրի երկու ափերին ծաղկած դաշտեր էին ու սոճու անտառներ, օդը մաքուր էր, սառը, իսկ սոճուտի բույրն արբեցնում էր:

Այս ամենից հետո եկեղեցիների, քայլարշավի, մեր խաղերի մասին մի տեսակ չեմ ցանկանում պատմել:

Մնացածը թողնում եմ արշավի մյուս անդամներին:

Լուսանկարները տես այստեղ

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s