Posted in Uncategorized

Վարդան Այգեկցու առակներից

ՄԵՌԵԼՆ ՈԻ ԱՅԳԵԳՈՐԾԸ

Մ՛ի օր մարդիկ մեռել էին տանում թաղելու: Գերեզմանոցի մոտ այգի կար, ուր մի մարդ էր աշխատում։ Նրան ասացին.

— Ե՛կ մեզ հետ մեռելը թաղելու:

— Ժամանակ չունեմ,— պատասխանեց այգեգործը:

Մեռելը գլուխը բարձրացրեց ու ասաց.

— Ես էլ շատ բան ունեի անելու, բայց մահը վրա հասավ, ամեն ինչ թողեցի ու գնում եմ։ Ե՛կ իմ ետևից, որ մեկն էլ քո ետևից գա։

ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ԾԵՐՈԻՆԻՆ

Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։

— Ով ծերունի,— ասում է թագավորը,— ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր–վաղը գնալու ես։

— Թագավո՛ր,— պատասխանում է ծերունին,— մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:

— Տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորն իր ենթականերին,— որովհետև բարի ու լավախոհ մարդ է:

Վերցնելով դրամը` ծերունին գոհ եղավ ճակատագրից։

— Ինչո՞ւ գոհ եղար,— հարցնում է թագավորը։

— Որովհետև,— պատասխանում է ծերունին,— ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում դրա բարիքը, իսկ ես այսօր վայելեցի։

— Դարձյալ տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորը:

Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը:

— Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,— հարցնում է արքան։

— Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մեկ անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառն այսօր երկու անգամ պտուղ տվեց։

Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։


Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s